Արհեստական բանականության (AI) օնլայն դասընթացներ
Բացահայտե՛ք Արհեստական Բանականության անսահմանափակ հնարավորությունները, որոնք կփոխեն Ձեր պատկերացումը սովորելու և աշխատելու մասին: Մեր դասընթացները նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են խնայել ժամանակը, բարձրացնել անձնական արդյունավետությունը և լինել քայլ առաջ իրենց ոլորտում: Ստացե՛ք 21-րդ դարի ամենապահանջված հմտությունները և սկսե՛ք կառուցել Ձեր հաջողակ ապագան հենց հիմա:Սկսե՛ք հիմա


Արհեստական Բանականության
Դասընթացներ
High-End Learning-ը (Հայ-Էնդ Լըրնինգ) մասնագիտացած օնլայն ուսումնական կենտրոն է։ Մենք հասկանում ենք ժամանակի արժեքը և ապահովում ենք պրոֆեսիոնալ մոտեցում, որպեսզի դուք կարողանաք վստահորեն կիրառել AI գործիքները Ձեր աշխատանքում։
Քանի որ մենք գործում ենք բացառապես օնլայն ձևաչափով, մեր գլխավոր խնդիրն է՝ ձեզ տրամադրել գործնական հմտություններ, որոնք անմիջապես կբարձրացնեն Ձեր արդյունավետությունը։ Դուք կսովորեք ոչ միայն օգտվել, այլև ճիշտ ինտեգրել AI-ը Ձեր առօրյա խնդիրների մեջ։
Գործնական մտություններ
Աշխատանքի ավտոմատացում
Ինտերակտիվ
Liveդասեր
Անհատական հետադարձ կապ
Մասնակցության ավաստագիր
Տարբեր AI գործիքներ
Մեր դասընթացները

Արհեստական բանականությունը դասախոսների համար
Արհեստական բանականությունը դասախոսների համար(Բուհերի և քոլեջների մասնագետների վե

Արհեստական բանականությունը աշակերտների համար
Արհեստական բանականությունը աշակերտների համար (9-12-րդ դասարաններ)(Ինչպես սովորել

Արհեստական բանականություն ուսուցիչների համար|Հումանիտար խումբ
Արհեստական բանականությունը հումանիտար առարկաների և հոգեբանության ուսուցիչների հա

Արհեստական բանականություն ուսուցիչների համար|Դասվարների խումբ
Արհեստական բանականությունը դասվարների համար (AI վերապատրաստում՝ Gemini 3, Google

Արհեստական բանականություն ուսուցիչների համար|Բնագետների խումբ
Արհեստական բանականությունը բնագիտական առարկաների ուսուցիչների համար(AI վերապատրա

Արհեստական բանականություն ուսուցիչների համար եռօրյա դասընթաց | 6 ժամ,տասներկուերորդ հոսք
3 Օրում տիրապետեք AI գործիքներին և կրճատեք ձեր թղթաբանությունը 50%-ով(Ինչպես խնա
Հաճախ տրվող հարցեր
Արդյո՞ք անվտանգ է օնլայն վճարում կատարելը։ Դուք տեսնու՞մ եք իմ քարտի տվյալները։
Ձեր վճարումը 100% անվտանգ է։ Մենք չենք տեսնում և չենք պահպանում Ձեր քարտի տվյալները (CVV կոդը կամ ժամկետը)։ Վճարման պահին Դուք ավտոմատ տեղափոխվում եք Բանկի պաշտպանված էջ, և բոլոր տվյալները մուտքագրվում են բացառապես բանկային համակարգում։
Խորհուրդ. Լիարժեք ապահով զգալու համար, կարող եք նաև զանգահարել Ձեր բանկ և ճշտել, որ առցանց գնումների ժամանակ վաճառողը (այսինքն՝ մենք) տեխնիկապես հնարավորություն չունի տեսնելու Ձեր քարտի գաղտնի տվյալները։
Ինչպե՞ս են անցկացվում դասերը և ի՞նչ ձևաչափով։
Դասերն անցկացվում են ամբողջությամբ օնլայն (Zoom) հարթակում՝ ուղիղ միացմամբ։ Սա ինտերակտիվ դասընթաց է, որի ընթացքում մենք միասին, քայլ առ քայլ կատարում ենք գործնական վարժություններ։ Դուք կարող եք անմիջապես հարցեր տալ մասնագետին, ստանալ պատասխաններ, ինչպես նաև կատարել տնային հանձնարարություններ՝ նյութն ամրապնդելու համար։ Դասընթացի տեսաձայնագրությունները ևս տրամադրում ենք
Դասընթացի ավարտին տրվու՞մ է հավաստագիր (սերտիֆիկատ)։
Այո, բոլոր մասնակիցները, ովքեր հաջողությամբ ավարտում են դասընթացը, ստանում են ավարտական հավաստագիր։ Այն փաստում է Ձեր ձեռք բերած գիտելիքները և AI գործիքների տիրապետումը։
Ունե՞ք առանձին դասընթաց հատուկ ուսուցիչների համար։
Այո, մենք ունենք մասնագիտացված ծրագիր, որը մշակված է հենց մանկավարժների կարիքների հիման վրա։ Մենք չենք սովորում բարդ ծրագրավորում, այլ կենտրոնանում ենք այն գործիքների վրա, որոնք պետք են դպրոցում և դասապրոցեսում։
Ի՞նչ տեսակի դասընթացներ ունեք և ո՞րն է դրանց տարբերությունը։
Մենք առաջարկում ենք երկու հիմնական ձևաչափ.
Կարճաժամկետ դասընթացներ. Անցկացվում են մեծ խմբերով։ Մենք ցուցադրում ենք հիմնական տեքստային AI գործիքները և Gamma-ն, գործնականում ցուցադրում ենք դրանց կիրառությունը, քննարկում ենք ճիշտ հրահանգներ գրելու սկզբունքները, տալիս ենք պրակտիկ հանձնարարություններ, որոնք մասնակիցները կատարում են ինքնուրույն։
Խորացված դասընթացներ. Այստեղ մոտեցումն ավելի անհատականացված է։ Դուք ոչ միայն սովորում եք լրացուցիչ գործիքներ, այլև ստանում եք հետադարձ կապ մասնագետի կողմից։ Ձեր տնային աշխատանքները ստուգվում են, և Դուք AI-ի օգնությամբ պատրաստում եք հենց Ձեր աշխատանքին անհրաժեշտ նյութերը։ Նաև սովորում եք, թե ինչպես գրեք ճիշտ հրահանգներ, որպեսզի ԱԲ-ից ստանաք այն, ինչ ցանկանում եք։