Օնլայն
19Հունվ-12Փետ

Սկիզբ

18:00

Արհեստական բանականություն ուսուցիչների համար|Դասվարների խումբ

Speaker(s): Մարիաննա Խաչատրյան

20000 AMD

Ներառված դասեր ՝ 8
Մակարդակ՝ սկսնակ, միջին
0օր
0ժամ
0րոպե
0վայրկյան
0
(0 Կարծիքներ)
Արհեստական բանականություն ուսուցիչների համար|Դասվարների խումբ

Դասընթացի մասին

Արհեստական բանականությունը դասվարների համար

 

(AI վերապատրաստում՝ Gemini 3, Google AI Studio, Notebook LM, Canva, Gamma, Suno գործիքներով)
 


Ինչու՞ մասնակցել 

 

Այս դասընթացը ստեղծված է հատուկ տարրական դասարանների ուսուցիչների համար՝ լուծելու Ձեր ամենօրյա խնդիրները։ Մենք սովորում ենք ոչ թե պարզապես արհեստական բանականության գործիքներ, այլ նոր մտածելակերպ, որը խնայում է ձեր ժամանակը և զարմացնում աշակերտներին։


📅 Դասընթացի ձևաչափը և ժամանակացույցը

 

◼️ Ձևաչափը՝ Առցանց (Zoom հարթակում)

 

◼️ Տևողությունը՝ 1 ամիս (ընդհանուր 8 հանդիպում)

 

◼️ Օրերը՝ Երկուշաբթի և Հինգշաբթի

 

◼️ Ժամը՝ 18:00 - 19:00


🔸 Ուշադրություն. Էջի ամենաներքևի հատվածում մանրամասն ներկայացված են բոլոր ութ դասերի կառուցվածքները և թեմաները։


 

Ինչու՞ է սա ամենաարդյունավետ դասընթացը

 

➦ Հզոր գործիքակազմ. Մենք ուսումնասիրելու ենք ամենաթարմ և պրոֆեսիոնալ գործիքները՝ Gemini 3, Google AI Studio, NotebookLM, Canva և Suno :

Փակ համայնք և փորձի փոխանակում. Դուք միայնակ չեք սովորելու։ Մենք կունենանք դասվարների փակ խումբ, որտեղ կկիսվենք մեր ստեղծած օրինակներով և կհարստացնենք միմյանց փորձը։

Անհատական հետադարձ կապ. Դասի ընթացքում դուք ստեղծելու եք ՁԵՐ դասարանի նյութերը, իսկ վերապատրաստող ուսուցիչը ստուգելու է դրանք և տալու է մասնագիտական խորհուրդներ՝ ինչպես բարելավել արդյունքը։

Հավաստագիր և ձայնագրություններ. Դասընթացի ավարտին կստանաք մասնակցության հավաստագիր, իսկ բոլոր դասերի տեսաձայնագրությունները ձեզ կտրամադրվեն մշտական օգտագործման համար։


🎁 ՆՎԵՐ. Մասնակիցները կստանան 50+ պատրաստի հրահանգների փաթեթ, որոնք մշակված են հատուկ տարրական դասարանների համար։


Գրանցում և վճարման պայմաններ
 

«Արհեստական բանականությունը դասվարների համար» դասընթացին միանալը ոչ միայն նոր գիտելիք ստանալու հնարավորություն է, այլև մեծ ներդրում ձեր մասնագիտական ապագայի, ժամանակի խնայողության և կրթության որակի բարձրացման մեջ։


🔹 Ճկուն վճարման պայմաններ (IDRAM Rocket Line 0%) Մենք առաջարկում ենք նաև վճարել մաս-մաս։ Դուք կարող եք սկսել դասընթացը հենց հիմա և կատարել վճարումը երեք ամսվա ընթացքում՝ առանց տոկոսների։ Սա ձեզ հնարավորություն է տալիս սկսել սովորել անմիջապես։

 

◼️ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է

 

🔹Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունը։ Թե ինչու է վճարումը մեզ մոտ լիարժեք անվտանգ, դիտեք այստեղ:

 

🔹Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեքայս տեսանյութում։

 

Ի՞նչ ենք սովորելու

Դասընթացի ընթացքում մենք կենտրոնանալու ենք 4 հիմնական ուղղությունների վրա.


⚡ Արագություն. Կազմել չափորոշչային դասի պլաններ թեստեր, պրեզենտացիաներ րոպեների ընթացքում արհեստական բանականության օգնությամբ՝ ճիշտ հրահագներ կիրառելով։
 

🔹 Վիզուալիզացիա. AI գործիքների միջոցով ստեղծել աուդիոգրքեր, նկարներ, պաստառներ, աշխատանքային թերթիկներ և ուսումնական տեսանյութեր։


🎭 Ստեղծագործականություն. Գրել միջոցառումների սցենարներ («Այբուբենի տոն», բաց դասեր),հորինել երգեր և աուդիո հեքիաթներ։


🧠 Ինքնազարգացում. Պատրաստվել ատեստավորմանը և լուծել բարդ մեթոդական խնդիրներ՝ ունենալով AI-ը որպես անհատական խորհրդատու։


 

👇 Օրերի մանրամասն նկարագրությանը ծանոթանալու համար իջեք ներքև։

 

Ներառված դասեր

Առաջիկա դաս
Ավարտված է
Ավարտված է
Ավարտված է

Speaker(s):

Մարիաննա Խաչատրյան

Դասավանդելով համալսարանում 5 տարի, ապա ղեկավարելով իմ կրթական կենտրոնը հասկացա, որ դասավանդման ավանդական մեթոդները այլևս չեն բավականացնում:

Մեր կենտրոնում կիրառում ենք դասավանդման նորագույն մեթոդներ, որոնք թեթևացնում են ուսուցչի աշխատանքը ու բարձրացնում դասերի արդյունավետությունը: Այս ամենը շնորհիվ արհեստական բանականության գործիքների ճիշտ կիրառման:

Ուզում եմ իմ գիտելինքերը ու փորձը փոխանցել ձեզ ցույց տալու, թե ինչպես կարելի է ավելի քիչ ժամանակ ծախսել ու ստանալ ավելի մեծ արդյունք: Դասընթացը ոչ թե պարզապես տեխնոլոգիայի մասին է, այլ այն մասին, թե ինչպես AI-ը կարող է դառնալ ձեր փոքրիկ խելացի օգնականը դասավանդման մեջ: