Սկիզբ
20:00
Արհեստական բանականություն ուսուցիչների համար|Բնագետների խումբ
Speaker(s): Մարիաննա Խաչատրյան
20000 AMD
Ներառված դասեր ՝ 8
Դասընթացի մասին
Արհեստական բանականությունը բնագիտական առարկաների ուսուցիչների համար
(Մասնագիտական վերապատրաստում՝ Gemini 3, Google AI Studio և NotebookLM գործիքներով)
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը նախատեսված է մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, ինֆորմատիկա և շախմատ դասավանդող ուսուցիչների համար։ Մենք սովորում ենք լուծել առարկայական բարդ խնդիրներ, բարդ գիտական թեմաները դարձնել պարզ և հասկանալի, ինչպես նաև խնայել ժամանակը թեստերի կազմման վրա։
📅 Դասընթացի ձևաչափը և ժամանակացույցը
◼️ Ձևաչափը՝ Առցանց (Zoom հարթակում)
◼️ Տևողությունը՝ 1 ամիս (ընդհանուր 8 հանդիպում)
◼️ Օրերը՝ Երկուշաբթի և Հինգշաբթի
◼️ Ժամը՝ 20:00 - 21:00
🔸 Ուշադրություն. Էջի ամենաներքևի հատվածում մանրամասն ներկայացված են բոլոր ութ դասերի կառուցվածքները և թեմաները։
Ինչու՞ է սա ամենաարդյունավետ դասընթացը. 4 հիմնական արժեքները
🔹 Հզոր գործիքակազմ. Մենք ուսումնասիրելու ենք գիտական աշխատանքի համար անփոխարինելի գործիքներ՝ Gemini 3 (խնդիրների լուծում և բացատրություն), Google AI Studio (բարդ համակարգեր) և NotebookLM (գիտական գրականության վերլուծություն):
🔸 Փակ համայնք և փորձի փոխանակում. Դուք միայնակ չեք սովորելու։ Մենք կունենանք բնագետների փակ խումբ, որտեղ կկիսվենք մեր ստեղծած նախագծերով, խնդիրներով և կհարստացնենք միմյանց փորձը։
🔹 Անհատական հետադարձ կապ. Դասի ընթացքում դուք ստեղծելու եք ՁԵՐ առարկայի նյութերը (օրինակ՝ ֆիզիկայի բարդ խնդիր կամ քիմիական ռեակցիայի նկարագրություն),իսկ վերապատրաստող ուսուցիչը ստուգելու է դրանք և տալու է մասնագիտական խորհուրդներ։
🔸 Հավաստագիր և ձայնագրություններ. Դասընթացի ավարտին կստանաք մասնակցության հավաստագիր, իսկ բոլոր դասերի տեսաձայնագրությունները ձեզ կտրամադրվեն մշտական օգտագործման համար։
🎁 ՆՎԵՐ. Մասնակիցները կստանան 50+ պատրաստի հրահանգների փաթեթ, որոնք մշակված են հատուկ բնագիտական առարկաների համար։
Գրանցում և վճարման պայմաններ
Մասնակցությունը՝ ներդրում ապագայի մեջ
«Արհեստական բանականությունը բնագիտական առարկաների ուսուցիչների համար» դասընթացին միանալը ոչ միայն նոր գիտելիք ստանալու հնարավորություն է, այլև մեծ ներդրում ձեր մասնագիտական ապագայի, ժամանակի խնայողության և կրթության որակի բարձրացման մեջ։
🔹 Ճկուն վճարման պայմաններ (IDRAM Rocket Line 0%)
Ձեր հարմարավետության համար մենք առաջարկում ենք նաև վճարել մաս-մաս։ Դուք կարող եք սկսել դասընթացը հենց հիմա և կատարել վճարումը երեք ամսվա ընթացքում՝ առանց տոկոսների։ Սա ձեզ հնարավորություն է տալիս սկսել սովորել անմիջապես՝ առանց ֆինանսական բեռի։
◼️ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է
- Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեք այս տեսանյութում։
- Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունը։ Թե ինչու է վճարումը մեզ մոտ լիարժեք անվտանգ, դիտեք այստեղ:
Ի՞նչ ենք սովորելու
Դասընթացի ընթացքում մենք կենտրոնանալու ենք 4 հիմնական ուղղությունների վրա.
⚡ Արագություն. Կազմել տարբեր բարդության խնդիրներ, պատրաստել ինքնաստուգվող թեստեր, ֆլեշ-քարտեր, տպավորիչ պրեզենտացիաներ րոպեների ընթացքում։
🔹 Բարդ խնդիրների լուծում. Սովորելու ենք AI-ի օգնությամբ լուծել առարկայական ամենաբարդ խնդիրները, գտնել լուծման այլընտրանքային եղանակներ և պարզաբանել դժվարըմբռնելի թեմաները։
🎭 Կիրառականություն. Բացատրել բարդ օրենքները իրական կյանքի օրինակներով, ստեղծել աուդիոգրքեր, փոդքասթներ ու ուսուցողական վիդեոներ։
🧠 Ինքնազարգացում. Պատրաստվել ատեստավորմանը, ուսումնասիրել միջազգային գիտական նորությունները և լուծել օլիմպիական խնդիրներ՝ ունենալով AI-ը որպես անհատական գիտաշխատող։
Ներառված դասեր
Առաջիկա դասSpeaker(s):

Մարիաննա Խաչատրյան
Դասավանդելով համալսարանում 5 տարի, ապա ղեկավարելով իմ կրթական կենտրոնը հասկացա, որ դասավանդման ավանդական մեթոդները այլևս չեն բավականացնում:
Մեր կենտրոնում կիրառում ենք դասավանդման նորագույն մեթոդներ, որոնք թեթևացնում են ուսուցչի աշխատանքը ու բարձրացնում դասերի արդյունավետությունը: Այս ամենը շնորհիվ արհեստական բանականության գործիքների ճիշտ կիրառման:
Ուզում եմ իմ գիտելինքերը ու փորձը փոխանցել ձեզ ցույց տալու, թե ինչպես կարելի է ավելի քիչ ժամանակ ծախսել ու ստանալ ավելի մեծ արդյունք: Դասընթացը ոչ թե պարզապես տեխնոլոգիայի մասին է, այլ այն մասին, թե ինչպես AI-ը կարող է դառնալ ձեր փոքրիկ խելացի օգնականը դասավանդման մեջ: