Հաճախ տրվող հարցեր
Ձեր վճարումը 100% անվտանգ է։ Մենք չենք տեսնում և չենք պահպանում Ձեր քարտի տվյալները (CVV կոդը կամ ժամկետը)։ Վճարման պահին Դուք ավտոմատ տեղափոխվում եք Բանկի պաշտպանված էջ, և բոլոր տվյալները մուտքագրվում են բացառապես բանկային համակարգում։
Խորհուրդ. Լիարժեք ապահով զգալու համար, կարող եք նաև զանգահարել Ձեր բանկ և ճշտել, որ առցանց գնումների ժամանակ վաճառողը (այսինքն՝ մենք) տեխնիկապես հնարավորություն չունի տեսնելու Ձեր քարտի գաղտնի տվյալները։
Մենք առաջարկում ենք երկու հիմնական ձևաչափ.
Կարճաժամկետ դասընթացներ. Անցկացվում են մեծ խմբերով։ Մենք ցուցադրում ենք հիմնական տեքստային AI գործիքները և Gamma-ն, գործնականում ցուցադրում ենք դրանց կիրառությունը, քննարկում ենք ճիշտ հրահանգներ գրելու սկզբունքները, տալիս ենք պրակտիկ հանձնարարություններ, որոնք մասնակիցները կատարում են ինքնուրույն։
Խորացված դասընթացներ. Այստեղ մոտեցումն ավելի անհատականացված է։ Դուք ոչ միայն սովորում եք լրացուցիչ գործիքներ, այլև ստանում եք հետադարձ կապ մասնագետի կողմից։ Ձեր տնային աշխատանքները ստուգվում են, և Դուք AI-ի օգնությամբ պատրաստում եք հենց Ձեր աշխատանքին անհրաժեշտ նյութերը։ Նաև սովորում եք, թե ինչպես գրեք ճիշտ հրահանգներ, որպեսզի ԱԲ-ից ստանաք այն, ինչ ցանկանում եք։
Դասերն անցկացվում են ամբողջությամբ օնլայն (Zoom) հարթակում՝ ուղիղ միացմամբ։ Սա ինտերակտիվ դասընթաց է, որի ընթացքում մենք միասին, քայլ առ քայլ կատարում ենք գործնական վարժություններ։ Դուք կարող եք անմիջապես հարցեր տալ մասնագետին, ստանալ պատասխաններ, ինչպես նաև կատարել տնային հանձնարարություններ՝ նյութն ամրապնդելու համար։ Դասընթացի տեսաձայնագրությունները ևս տրամադրում ենք
Այո, բոլոր մասնակիցները, ովքեր հաջողությամբ ավարտում են դասընթացը, ստանում են ավարտական հավաստագիր։ Այն փաստում է Ձեր ձեռք բերած գիտելիքները և AI գործիքների տիրապետումը։
Այո, մենք ունենք մասնագիտացված ծրագիր, որը մշակված է հենց մանկավարժների կարիքների հիման վրա։ Մենք չենք սովորում բարդ ծրագրավորում, այլ կենտրոնանում ենք այն գործիքների վրա, որոնք պետք են դպրոցում և դասապրոցեսում։