Սկիզբ
18:00
Արհեստական բանականությունը դասախոսների համար
Speaker(s): Մարիաննա Խաչատրյան
20000 AMD
Ներառված դասեր ՝ 8
Դասընթացի մասին
Արհեստական բանականությունը դասախոսների համար
(Բուհերի և քոլեջների մասնագետների վերապատրաստում՝ Gemini 3, Google AI Studio և NotebookLM գործիքներով)
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը նախատեսված է բուհերի և քոլեջների դասախոսների, գիտաշխատողների համար։ Մենք սովորում ենք AI-ը դարձնել ձեր անձնական օգնականը, որը կրճատում է նյութերի մշակման վրա ծախսվող ժամանակը, օգնում է ստեղծել ուսանողների համար գրավիչ, ինտերակտիվ բովանդակություն և ավտոմատացնել գիտելիքի ստուգումը։
📅 Դասընթացի ձևաչափը և ժամանակացույցը
◼️ Ձևաչափը՝ Առցանց (Zoom հարթակում)
◼️ Տևողությունը՝ 1 ամիս (ընդհանուր 8 հանդիպում)
◼️ Օրերը՝ Չորեքշաբթի և Ուրբաթ
◼️ Ժամը՝ 18:00 - 19:00
🔸 Ուշադրություն. Էջի ամենաներքևի հատվածում մանրամասն ներկայացված են բոլոր ութ դասերի կառուցվածքները և թեմաները։
Ինչու՞ է սա ամենաարդյունավետ դասընթացը. 4 հիմնական արժեքները
🔹 Գիտահետազոտական հզոր օգնական. Մենք օգտագործելու ենք NotebookLM-ը՝ տասնյակ գիտական հոդվածներ, գրքեր և ֆայլեր միաժամանակ վերլուծելու, ամփոփելու և դրանց հիման վրա նոր գիտական նյութեր/հարցաշարեր մշակելու համար։
🔸 Ժամանակակից կրթական նյութեր. Սովորելու ենք ձեր դասախոսությունները վերածել այնպիսի ձևաչափերի, որոնք սիրում են ուսանողները՝ աուդիո նյութեր, կարճ տեսանյութեր և էլեկտրոնային քարտեր։
🔹 Անհատական հետադարձ կապ. Դասի ընթացքում դուք աշխատելու եք հենց ՁԵՐ առարկայի նյութերով, իսկ վերապատրաստող մասնագետը կուղղորդի ձեզ և կօգնի ստանալ լավագույն արդյունքը։
🔸 Հավաստագիր և ձայնագրություններ. Դասընթացի ավարտին կստանաք մասնակցության հավաստագիր, իսկ բոլոր դասերի տեսաձայնագրությունները ձեզ կտրամադրվեն մշտական օգտագործման համար։
🎁 ՆՎԵՐ. Մասնակիցները կստանան 50+ ակադեմիական հրահանգների փաթեթ, որոնք նախատեսված են դասախոսների աշխատանքը հեշտացնելու համար։
Գրանցում և վճարման պայմաններ
Մասնակցությունը՝ ներդրում ապագայի մեջ
Այս դասընթացին միանալը մեծ ներդրում է ձեր ակադեմիական կարիերայի մեջ։ Այն հնարավորություն է տալիս կենտրոնանալ գիտության և դասավանդման որակի վրա՝ ռուտին գործերը հանձնելով արհեստական բանականությանը։
🔹 Ճկուն վճարման պայմաններ (IDRAM Rocket Line 0%)
Ձեր հարմարավետության համար մենք առաջարկում ենք նաև վճարել մաս-մաս։ Դուք կարող եք սկսել դասընթացը հենց հիմա և կատարել վճարումը երեք ամսվա ընթացքում՝ առանց տոկոսների։ Սա ձեզ հնարավորություն է տալիս սկսել սովորել անմիջապես՝ առանց ֆինանսական բեռի։
◼️ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է
🔹Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեք այս տեսանյութում:
🔹Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունը։ Թե ինչու է վճարումը մեզ մոտ լիարժեք անվտանգ, դիտեք այստեղ:
Ի՞նչ ենք սովորելու
Դասընթացի ընթացքում մենք կենտրոնանալու ենք 4 հիմնական ուղղությունների վրա.
⚡ Գիտական աշխատանքի արագացում. Իրականացնել գրականության ակնարկ և վերլուծել մեծածավալ մասնագիտական գրականություն րոպեների ընթացքում՝ NotebookLM-ի օգնությամբ։
🔹 Աուդիոգրքեր և Փոդքասթեր. Ցանկացած դասախոսություն կամ գիտական նյութ վերածել աուդիոգրքի կամ հետաքրքիր փոդքասթի (երկխոսության),որպեսզի ուսանողները կարողանան լսել դասը ցանկացած վայրում։
🎭 Ինտերակտիվ նյութեր. Դասախոսությունների հիման վրա ստեղծել ուսուցողական վիդեոներ, արագ մտապահման ֆլեշ-քարտեր և ինքնաստուգվող թեստեր, որոնք օգնում են ուսանողին պատրաստվել քննությանը։
🧠 Նոր գնահատման մեթոդներ. Մշակել այնպիսի հանձնարարություններ և հարցաշարեր, որոնք զարգացնում են ուսանողի քննադատական մտածողությունը և բացառում արտագրությունը։
👇 Օրերի մանրամասն նկարագրությանը ծանոթանալու համար իջեք ներքև
Ներառված դասեր
Առաջիկա դասSpeaker(s):

Մարիաննա Խաչատրյան
Դասավանդելով համալսարանում 5 տարի, ապա ղեկավարելով իմ կրթական կենտրոնը հասկացա, որ դասավանդման ավանդական մեթոդները այլևս չեն բավականացնում:
Մեր կենտրոնում կիրառում ենք դասավանդման նորագույն մեթոդներ, որոնք թեթևացնում են ուսուցչի աշխատանքը ու բարձրացնում դասերի արդյունավետությունը: Այս ամենը շնորհիվ արհեստական բանականության գործիքների ճիշտ կիրառման:
Ուզում եմ իմ գիտելինքերը ու փորձը փոխանցել ձեզ ցույց տալու, թե ինչպես կարելի է ավելի քիչ ժամանակ ծախսել ու ստանալ ավելի մեծ արդյունք: Դասընթացը ոչ թե պարզապես տեխնոլոգիայի մասին է, այլ այն մասին, թե ինչպես AI-ը կարող է դառնալ ձեր փոքրիկ խելացի օգնականը դասավանդման մեջ: