Սկիզբ
20:00
Արհեստական բանականություն ուսուցիչների համար|Հումանիտար խումբ
Speaker(s): Մարիաննա Խաչատրյան
20000 AMD
Ներառված դասեր ՝ 8
Դասընթացի մասին
Արհեստական բանականությունը հումանիտար առարկաների և հոգեբանության ուսուցիչների համար
(Մասնագիտական վերապատրաստում՝ Gemini 3, Google AI Studio և NotebookLM գործիքներով)
Ինչու՞ մասնակցել
Այս դասընթացը նախատեսված է հայոց լեզու և գրականություն, պատմություն, օտար լեզուներ, հասարակագիտություն և հոգեբանություն դասավանդող ուսուցիչների համար։ Մենք սովորում ենք ստեղծել ժամանակակից ուսումնական նյութեր, աուդիոգրքեր և ուսուցողական տեսանյութեր՝ դասը աշակերտների համար ավելի ընկալելի դարձնելու նպատակով։
📅 Դասընթացի ձևաչափը և ժամանակացույցը
◼️ Ձևաչափը՝ Առցանց (Zoom հարթակում)
◼️ Տևողությունը՝ 1 ամիս (ընդհանուր 8 հանդիպում)
◼️ Օրերը՝ Երեքշաբթի և Ուրբաթ
◼️ Ժամը՝ 20:00 - 21:00
🔸 Ուշադրություն. Էջի ամենաներքևի հատվածում մանրամասն ներկայացված են բոլոր ութ դասերի կառուցվածքները և թեմաները։
Ինչու՞ է սա ամենաարդյունավետ դասընթացը. 4 հիմնական արժեքները
🔹 Հզոր գործիքակազմ. Մենք ուսումնասիրելու ենք ստեղծագործական և վերլուծական աշխատանքի լավագույն գործիքները՝ Gemini 3 (ստեղծագործական մոտեցումներ), Google AI Studio (մեծ ծավալի նյութեր) և NotebookLM (աուդիո նյութերի ստեղծում և գրքերի վերլուծություն):
🔸 Փակ համայնք և փորձի փոխանակում. Դուք միայնակ չեք սովորելու։ Մենք կունենանք փակ խումբ, որտեղ կկիսվենք մեր ստեղծած նյութերով և կքննարկենք դասավանդման նոր մեթոդներ։
🔹 Անհատական հետադարձ կապ. Դասի ընթացքում դուք ստեղծելու եք ՁԵՐ առարկայի նյութերը, իսկ վերապատրաստող ուսուցիչը ստուգելու է դրանք և տալու է մասնագիտական խորհուրդներ՝ ինչպես բարելավել արդյունքը։
🔸 Հավաստագիր և ձայնագրություններ. Դասընթացի ավարտին կստանաք մասնակցության հավաստագիր, իսկ բոլոր դասերի տեսաձայնագրությունները ձեզ կտրամադրվեն մշտական օգտագործման համար։
🎁 ՆՎԵՐ. Մասնակիցները կստանան 50+ պատրաստի հրահանգների փաթեթ, որոնք մշակված են հատուկ այս առարկաների համար։
Գրանցում և վճարման պայմաններ
Մասնակցությունը՝ ներդրում ապագայի մեջ
Այս դասընթացին միանալը ոչ միայն նոր գիտելիք ստանալու հնարավորություն է, այլև մեծ ներդրում ձեր մասնագիտական ապագայի, ժամանակի խնայողության և կրթության որակի բարձրացման մեջ։
🔹 Ճկուն վճարման պայմաններ (IDRAM Rocket Line 0%)
Ձեր հարմարավետության համար մենք առաջարկում ենք նաև վճարել մաս-մաս։ Դուք կարող եք սկսել դասընթացը հենց հիմա և կատարել վճարումը երեք ամսվա ընթացքում՝ առանց տոկոսների։ Սա ձեզ հնարավորություն է տալիս սկսել սովորել անմիջապես՝ առանց ֆինանսական բեռի։
◼️ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է
🔹Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեք այս տեսանյութում։
🔹Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունը։ Թե ինչու է վճարումը մեզ մոտ լիարժեք անվտանգ, դիտեք այստեղ:
Ի՞նչ ենք սովորելու
Դասընթացի ընթացքում մենք կենտրոնանալու ենք 4 հիմնական ուղղությունների վրա.
⚡ Արագություն և ռեսուրսներ. Պատրաստել ինքնաստուգվող թեստեր, ֆլեշ-քարտեր, տպավորիչ պրեզենտացիաներ և վիկտորինաներ րոպեների ընթացքում։
🔹 Ուսուցողական մեդիա. Ցանկացած տեքստ կամ դասանյութ վերածել աուդիոգրքի կամ հետաքրքիր փոդքասթի (երկխոսության),որպեսզի աշակերտները նյութը յուրացնեն նաև լսելով։
🎭 Ուսուցողական վիդեոներ. Ստեղծել կարճ և մատչելի տեսանյութեր, որոնք կօգնեն բացատրել բարդ թեմաները և ավելի հետաքրքիր դարձնել դասապրոցեսը։
🧠 Ինքնազարգացում. Պատրաստվել ատեստավորմանը, վերլուծել մեծածավալ մասնագիտական գրականություն և մշակել նոր մեթոդական նյութեր՝ ունենալով AI-ը որպես անհատական օգնական։
👇 Օրերի մանրամասն նկարագրությանը ծանոթանալու համար իջեք ներքև
Ներառված դասեր
Առաջիկա դասSpeaker(s):

Մարիաննա Խաչատրյան
Դասավանդելով համալսարանում 5 տարի, ապա ղեկավարելով իմ կրթական կենտրոնը հասկացա, որ դասավանդման ավանդական մեթոդները այլևս չեն բավականացնում:
Մեր կենտրոնում կիրառում ենք դասավանդման նորագույն մեթոդներ, որոնք թեթևացնում են ուսուցչի աշխատանքը ու բարձրացնում դասերի արդյունավետությունը: Այս ամենը շնորհիվ արհեստական բանականության գործիքների ճիշտ կիրառման:
Ուզում եմ իմ գիտելինքերը ու փորձը փոխանցել ձեզ ցույց տալու, թե ինչպես կարելի է ավելի քիչ ժամանակ ծախսել ու ստանալ ավելի մեծ արդյունք: Դասընթացը ոչ թե պարզապես տեխնոլոգիայի մասին է, այլ այն մասին, թե ինչպես AI-ը կարող է դառնալ ձեր փոքրիկ խելացի օգնականը դասավանդման մեջ: