Օնլայն
10Հուն-4Հուլ

Սկիզբ

19:00

Արհեստական բանականություն դասվարների համար | 4-րդ հոսք

Speaker(s): Խաչատրյան Մարիաննա

20000 AMD

Ներառված դասեր ՝ 8
Մակարդակ՝ սկսնակ, միջին
0օր
0ժամ
0րոպե
0վայրկյան
0
(0 Կարծիքներ)
Արհեստական բանականություն դասվարների համար | 4-րդ հոսք

Դասընթացի մասին

Արհեստական բանականությունը դասվարների համար (1-ամսյա խորացված դասընթաց)

Սիրելի՛ ուսուցիչ, այս 1-ամսյա ծրագիրը հանդիսանում է մեր հայտնի եռօրյա դասընթացի տրամաբանական և խորքային շարունակությունը, որը, միևնույն ժամանակ անկախ դասընթաց է:։
 
Սա տեսական դասընթաց չէ. այն մաքսիմալ պրակտիկ է։ Մենք ոչ թե ուղղակի սեղմում ենք կոճակներ, այլ սովորում ենք ճիշտ հաղորդակցվել AI-ի հետ և հենց դասերի ընթացքում զրոյից ստեղծում ենք Ձեր դասարանին անհրաժեշտ նյութերը։
 
Ծրագիրը ներառում է 8 դաս, յուրաքանչյուրի տևողությունը՝ 1,5 ժամ.
 

◼️ Գրաֆիկ՝ չորեքշաբթի և շաբաթ, ժամը՝ 19:00 - 20:30

 

🛠️ Ի՞նչ ենք գործնականում սովորելու և ստեղծելու այս 1 ամսվա ընթացքում

Որպեսզի լիարժեք պատկերացնեք դասընթացի հզորությունը, նշենք, որ ծրագրի ընթացքում իսկ Դուք ինքնուրույն ստեղծելու եք՝ 3D մոդելներ ու թեմատիկ պրեզենտացիաներ, խելացի վեբ էջեր և ինֆոգրաֆիկաներ, Էլեկտրոնային ֆլեշ-քարտեր և ինքնաստուգվող թեստեր, ուսուցողական խաղեր և վիկտորինաներ, բարձրորակ նկարներ և տեսանյութեր, թեմատիկ պաստառներ, աուդիո բովանդակություն, փոդքասթներ, ինչպես նաև մաքուր հայերեն երգեր ու հեքիաթների գրքեր։

👇 Խնդրում ենք իջնել ներքև՝ ծանոթանալու դասընթացի օրերին և ըստ օրերի մանրամասն ծրագրին։

 
Ի՞նչ եք ստանալու այս դասընթացից.
 

🤝 Անհատական մոտեցում. Ամբողջ ընթացքում մասնագետը Ձեզ հետ անհատական հետադարձ կապի մեջ է լինելու։ Նա ստուգելու է Ձեր տնային հանձնարարությունները և օգնելու է կատարելագործել դրանք։

💡 Փորձի փոխանակում. Դուք կաշխատեք և կկիսվեք գաղափարներով խմբի մյուս դասվարների հետ։ Որպես հրաշալի ավանդույթ՝ մենք Ձեզ կուղարկենք նաև մեր նախորդ խմբերի ուսուցիչների ստեղծած լավագույն աշխատանքները:

🎁 Ամբողջական փաթեթ. Դասընթացի ավարտին կստանաք հավաստագիր, բոլոր դասերի տեսաձայնագրությունները՝ մշատական հասանեիությամբ և հատուկ ուսուցիչների համար մշակված 50+ հրահանգների (prompts) գիրք-փաթեթ

🎬 Տեսեք ինքներդ. Եթե  ցանկանում եք տեսնել, թե մեր նախորդ դասընթացի մասնակիցները ինչպիսի նյութեր են ստեղծել հենց ծրագրի արդյունքում, կարող եք սեղմել այստեղ և դիտել տեսանյութը`  https://youtu.be/iKR-MFThrII

Որպեսզի ապահովենք բարձր որակ և յուրաքանչյուրիդ տրամադրենք անհատական ժամանակ, տեղերը խիստ սահմանափակ են՝ խմբում մինչև 35 հոգի։

💳 Ճկուն վճարում. Դուք կարող եք վճարել մաս-մաս՝ առանց լրացուցիչ տոկոսների։ 

Գործում է ապառիկ վճարման 2 տարբերակ՝ առանց լրացուցիչ տոկոս վճարելու

✔️ Idram Rocket Line-ով՝ 3 ամսվա ընթացքում

✔️ Ameriabank MyPay-ով՝ 1 ամսվա ընթացքում

◼️ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է

Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեք այս տեսանյութում։

Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունը։ Թե ինչու է վճարումը մեզ մոտ լիարժեք անվտանգ, դիտեք այստեղ:

🎤 Դասընթացը կվարի High-End Learning կենտրոնի հիմնադիր,  AI դասընթացավար Մարիաննա Խաչատրյանը։

👇 Խնդրում ենք իջնել ներքև՝ ծանոթանալու դասընթացի օրերին և ըստ օրերի մանրամասն ծրագրին։ 

Սեղմեք ամեն օրվա դասի վերնագրին, որպեսզի տեսնեք, թե ինչ եք սովորելու տվյալ դասի ընթացքում:

Ի՞նչ ենք սովորելու

Ներառված դասեր

Առաջիկա դաս
Ավարտված է
Ավարտված է

Speaker(s):

Խաչատրյան Մարիաննա

Արհեստական բանականության (AI) մասնագետ, «High-End Learning» կրթական կենտրոնի հիմնադիր։
 
Մարիաննայի գործունեության առանցքը բացառապես կրթության ոլորտն է։ 
 
Նա հաջողությամբ վերապատրաստել է 3000-ից ավելի ուսուցիչների՝ Հայաստանի տարբեր շրջաններից և Սփյուռքից, օգնելով նրանց ավտոմատացնել աշխատանքն ու դասավանդել նորարարական մեթոդներով: 
 
Որպես դասընթացավար՝ նրան առանձնացնում են ոչ միայն տեխնոլոգիական բարձր պրոֆեսիոնալիզմը, այլև բացառիկ համբերատարությունն ու անկեղծ հոգատարությունը: 
 
Մարիաննան բարդ տեխնոլոգիաները բացատրում է պարզ, մարդկային լեզվով՝ ցուցաբերելով անհատական և հոգացավ մոտեցում յուրաքանչյուր մասնակցի հանդեպ։