Սկիզբ
21:00
Արհեստական բանականություն մաթեմատիկա դասավանդող ուսուցիչների համար,2-րդ խումբ
Speaker(s): Մարիաննա Խաչատրյան
20000 AMD
Ներառված դասեր ՝ 8Դասընթացի մասին
Արհեստական բանականությունը բնագիտական առարկաների ուսուցիչների համար
(1-ամսյա խորացված դասընթաց)
🛠️ Ի՞նչ ենք գործնականում սովորելու և ստեղծելու այս 1 ամսվա ընթացքում.
Որպեսզի լիարժեք պատկերացնեք դասընթացի հզորությունը, նշենք, որ ծրագրի ընթացքում իսկ Դուք ինքնուրույն ստեղծելու եք՝ 3D մոդելներ ու թեմատիկ պրեզենտացիաներ, խելացի վեբ էջեր և ինֆոգրաֆիկաներ, Էլեկտրոնային ֆլեշ-քարտեր և ինքնաստուգվող թեստեր, ուսուցողական խաղեր և վիկտորինաներ, բարձրորակ նկարներ և տեսանյութեր, թեմատիկ պաստառներ, աուդիո բովանդակություն, փոդքասթներ, ինչպես նաև մաքուր հայերեն երգեր ու հեքիաթների գրքեր։
👇 Խնդրում ենք իջնել ներքև՝ ծանոթանալու դասընթացի օրերին և ըստ օրերի մանրամասն ծրագրին։
🤝 Անհատական մոտեցում. Ամբողջ ընթացքում մասնագետը Ձեզ հետ անհատական հետադարձ կապի մեջ է լինելու։ Նա ստուգելու է Ձեր տնային հանձնարարությունները և օգնելու է կատարելագործել դրանք։
💡 Փորձի փոխանակում. Դուք կաշխատեք և կկիսվեք գաղափարներով խմբի մյուս դասվարների հետ։ Որպես հրաշալի ավանդույթ՝ մենք Ձեզ կուղարկենք նաև մեր նախորդ խմբերի ուսուցիչների ստեղծած լավագույն աշխատանքները:
🎁 Ամբողջական փաթեթ. Դասընթացի ավարտին կստանաք հավաստագիր, բոլոր դասերի տեսաձայնագրությունները՝ մշատական հասանեիությամբ և հատուկ ուսուցիչների համար մշակված 50+ հրահանգների (prompts) գիրք-փաթեթ
🎬 Տեսեք ինքներդ. Եթե ցանկանում եք տեսնել, թե մեր նախորդ դասընթացի մասնակիցները ինչպիսի նյութեր են ստեղծել հենց ծրագրի արդյունքում, կարող եք սեղմել այստեղ և դիտել տեսանյութը` https://youtu.be/8fU250zoLF4:
Որպեսզի ապահովենք բարձր որակ և յուրաքանչյուրիդ տրամադրենք անհատական ժամանակ, տեղերը խիստ սահմանափակ են՝ խմբում մինչև 35 հոգի։
💳 Ճկուն վճարում. Դուք կարող եք վճարել մաս-մաս՝ առանց լրացուցիչ տոկոսների։
Գործում է ապառիկ վճարման 2 տարբերակ՝ առանց լրացուցիչ տոկոս վճարելու
✔️ Idram Rocket Line-ով՝ 3 ամսվա ընթացքում
✔️ Ameriabank MyPay-ով՝ 1 ամսվա ընթացքում
◼️ Ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն է
Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեք այս տեսանյութում։
Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունը։ Թե ինչու է վճարումը մեզ մոտ լիարժեք անվտանգ, դիտեք այստեղ:
🎤 Դասընթացը կվարի High-End Learning կենտրոնի հիմնադիր, AI դասընթացավար Մարիաննա Խաչատրյանը։
👇 Խնդրում ենք իջնել ներքև՝ ծանոթանալու դասընթացի օրերին և ըստ օրերի մանրամասն ծրագրին։
Սեղմեք ամեն օրվա դասի վերնագրին, որպեսզի տեսնեք, թե ինչ եք սովորելու տվյալ դասի ընթացքում:
Ի՞նչ ենք սովորելու
Ներառված դասեր
Առաջիկա դասSpeaker(s):

Մարիաննա Խաչատրյան
Դասավանդելով համալսարանում 5 տարի, ապա ղեկավարելով իմ կրթական կենտրոնը հասկացա, որ դասավանդման ավանդական մեթոդները այլևս չեն բավականացնում:
Մեր կենտրոնում կիրառում ենք դասավանդման նորագույն մեթոդներ, որոնք թեթևացնում են ուսուցչի աշխատանքը ու բարձրացնում դասերի արդյունավետությունը: Այս ամենը շնորհիվ արհեստական բանականության գործիքների ճիշտ կիրառման:
Ուզում եմ իմ գիտելինքերը ու փորձը փոխանցել ձեզ ցույց տալու, թե ինչպես կարելի է ավելի քիչ ժամանակ ծախսել ու ստանալ ավելի մեծ արդյունք: Դասընթացը ոչ թե պարզապես տեխնոլոգիայի մասին է, այլ այն մասին, թե ինչպես AI-ը կարող է դառնալ ձեր փոքրիկ խելացի օգնականը դասավանդման մեջ: