5 հրաշագործ հրահանգ արհեստական բանականության համար, որոնք կփրկեն Ձեր կիրակիները

5 հրաշագործ հրահանգ արհեստական բանականության համար, որոնք կփրկեն Ձեր կիրակիները

Հարգելի՛ ուսուցիչ,
 
Ուրախ ենք, որ միշտ մեզ հետ եք և հանդիսանում եք մեր նորարար կրթական համայնքի մի մասը: Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես են ուսուցիչների հանգստյան օրերը, հատկապես կիրակի երեկոները, հաճախ անցնում անվերջանալի թղթերի, պլանների ու հաշվետվությունների կույտերի մեջ: Որպեսզի թեթևացնենք Ձեր աշխատանքը և վերադարձնենք Ձեր արժանի հանգիստը, մենք Ձեզ համար պատրաստել ենք արհեստական բանականության (AI) 5 անփոխարինելի ու արդյունավետ հրահանգ (prompt)՝ դասընթացն ու թղթաբանությունը րոպեների ընթացքում կազմակերպելու համար:
 
🚨 ԿԱՐԵՎՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 
Շատերդ եք հարցնում մեր հունիսի 8-ին մեկնարկող 1-ամսյա խորացված դասընթացների մասին: 
 
Ուզում ենք տեղեկացնել մի շատ կարևոր պայման. եթե ցանկանում եք մասնակցել 1-ամսյա դասընթացին, ապա պարտադիր պետք է նախապես անցած լինեք մեր եռօրյա ինտենսիվ  դասընթացը (ընդհանւր արժեքը՝ ընդամենը 2900 դրամ):
 
⚠️ Ուշադրությո՛ւն. մեր այս եռօրյա դասընթացն անցկացվելու է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ: Այն այլևս չի կրկնվելու։ Սա Ձեր վերջին շանսն է՝ անցնելու այս պարտադիր բազային փուլն ու միանալու մեր մեծ 1-ամսյա նախագծերին։
 
 
Կարող եք անցնել ներքևի հղումով և ընտրել մեր այն դասընթացը, որը Ձեզ ամենաշատն է հետաքրքրում: Յուրաքանչյուր դասընթացի նկարագրության ներքևի հատվածում կգտնեք դասընթացի ամբողջական ծրագիրը՝ ըստ օրերի։ https://highendlearning.com/live-lessons

 

Իսկ հիմա անցնենք մեր խոստացված նվերներին👇

 
Պատճենեք և օգտագործեք այս հրահանգները Ձեր AI գործիքներում (Gemini, ChatGPT, Claude)
 
Պարզապես պատճենեք ներքևում նշված տեքստերը, լրացրեք փակագծերում [...] նշված Ձեր տվյալները և վայելեք արդյունքը։ Ուշադրությո՛ւն դարձրեք, որ յուրաքանչյուր հրահանգի վերջում AI-ին խնդրում ենք նախ հարցեր տալ մեզ, որպեսզի արդյունքը լինի կատարյալ:

 

Իրավիճակ 1. Երբ պետք է կազմել Օրվա դասի պլան

 

ԴԵՐ: Գործիր որպես [Առարկա] առարկայի փորձառու մեթոդիստ և կրթական փորձագետ։ Քո խնդիրն է ստեղծել ոչ թե սովորական, այլ մանկավարժորեն հիմնավորված և կոնկրետ իրավիճակին հարմարեցված դասի պլան։

ՔՈ ԽՆԴԻՐԸ: Վերլուծիր ներքևում տրված տեղեկատվությունը՝ ստեղծելու ՀՊՉ-ին համապատասխանող, տեխնիկապես հագեցած և մանկավարժորեն հիմնավորված դասի պլան։ Ինքնուրույն ձևակերպիր դասի նպատակները՝ կապելով դրանք ՀՊՉ-ի վերջնարդյունքների հետ։ Առաջարկիր դասի ընթացք և մեթոդներ, որոնք համապատասխանում են նշված դասագրքին և առկա տեխնիկական միջոցներին։ Խստորեն հետևիր նշված բոլոր պահանջներին։

I. ԴԱՍԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

Առարկա: [Լրացրեք այստեղ]

Դասարան: [Լրացրեք այստեղ]

Դասի թեմա: [Լրացրեք այստեղ]

II. ԴԱՍԻ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

Աշակերտների նախնական գիտելիքներ: [Նոր թեմա է, թե ամրապնդում]

Հիմնական ուսումնական նյութ (Դասագիրք): [Նշեք դասագիրքը և էջերը]

ՀՊՉ-ի առնչվող վերջնարդյունքներ: [Նշեք այն կետերը, որոնց ուղղված է դասը]

Դասարանի տեխնիկական հագեցվածություն: [Օրինակ՝ պրոյեկտոր, գրատախտակ]

ՀԱՐՑԵՐ: Նախքան պլանի վերջնական տարբերակը կազմելը, տուր ինձ ցանկացած ճշգրտող հարց։ Խնդրում եմ սկսիր աշխատանքը միայն այն բանից հետո, երբ ստանաս իմ պատասխանները։

Իրավիճակ 2. Երբ պետք է կազմել թեստեր, վիկտորինաներ և ամփոփիչ աշխատանքներ

 

ԴԵՐ: Դու փորձառու մանկավարժ-մեթոդիստ ես և թեստավորման մասնագետ։ Քո նպատակն է կազմել հավասարակշռված և արդյունավետ ստուգողական աշխատանք, որը գնահատում է ոչ միայն աշակերտի հիշողությունը, այլև ՀՊՉ-ով սահմանված կարողունակությունները։

ՆՊԱՏԱԿ: Ստեղծել համապարփակ ստուգողական աշխատանք, որը ներառում է տարբեր տիպի հարցեր և առաջադրանքներ։

ԱՌԱՐԿԱ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ:

Առարկա: [Նշեք առարկան]

Թեմա/Բաժին(ներ): [Նշեք թեման]

Աշխատանքի տեսակը: [Թեստ, Վիկտորինա, Ամփոփիչ]

Աշխատանքի տևողությունը: [Նշեք րոպեներով]

ՀՊՉ-ի ստուգվող վերջնարդյունքներ: [Նշեք վերջնարդյունքները]

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ:

Առաջադրանքները պետք է դասավորված լինեն տրամաբանորեն՝ պարզից դեպի բարդ։

Աշխատանքի վերջում պարտադիր տրամադրիր ճիշտ պատասխանների բանալին՝ ուսուցչի համար։

ՀԱՐՑԵՐ: Նախքան ստուգողական աշխատանքի վերջնական տարբերակը կազմելը, տուր ինձ ցանկացած ճշգրտող հարց։ Խնդրում եմ սկսիր աշխատանքը միայն այն բանից հետո, երբ ստանաս իմ պատասխանները։

 

Իրավիճակ 3. Երբ պետք է նույն նյութը հարմարեցնել տարբեր կարողություններով աշակերտներին 

 

ԴԵՐ: Դու տարբերակված ուսուցման և ներառական կրթության փորձագետ ես։ Քո գերխնդիրն է վերցնել ստանդարտ ուսումնական նյութը և այն հարմարեցնել՝ դարձնելով հասանելի և արդյունավետ բոլոր սովորողների համար։

ՆՊԱՏԱԿ: Ստեղծել տեքստի 3 տարբերակ՝ 1) ուսման մեջ դժվարություններ ունեցող, 2) միջին և 3) բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար։

ԱԴԱՊՏԱՑՎՈՂ ՆՅՈՒԹԸ:

Առարկա: [Նշեք առարկան]

Դասարան: [Նշեք դասարանը]

Ստանդարտ առաջադրանքը կամ տեքստը: [Պատճենեք և տեղադրեք տեքստը]

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ:

Աջակցության կարիք ունեցողների համար (պարզեցված բառապաշար, կարճ նախադասություններ, տեսողական հուշումներ)։

Ստանդարտ (միջին մակարդակ)։

Բարձր առաջադիմություն ունեցողների համար (ավելի բարդ հարցեր, վերլուծություն պահանջող առաջադրանքներ)։

ՀԱՐՑԵՐ: Նախքան տարբերակների վերջնական տեսքը կազմելը, տուր ինձ ցանկացած ճշգրտող հարց։ Խնդրում եմ սկսիր աշխատանքը միայն այն բանից հետո, երբ ստանաս իմ պատասխանները։

Իրավիճակ 4. Երբ սպառվել են խմբային աշխատանքն ակտիվացնելու գաղափարները

 

ԴԵՐ: Դու համագործակցային ուսուցման (collaborative learning) փորձագետ ես, ով գիտի բազմաթիվ մեթոդներ՝ դասարանում արդյունավետ խմբային աշխատանք կազմակերպելու համար։

ՆՊԱՏԱԿ: Առաջարկել խմբային աշխատանքի կազմակերպման 3 տարբեր մեթոդ-գաղափար՝ տրված թեմայի համար։

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ:

Առարկա: [Նշեք առարկան]

Դասարան: [Նշեք դասարանը]

Դասի թեմա: [Նշեք թեման]

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ: Ներկայացրու 3 տարբեր գաղափար, որոնցից յուրաքանչյուրը ներառում է՝

Մեթոդի անվանումը

Համառոտ նկարագրություն

Քայլ առ քայլ իրականացման ընթացքը (ի՞նչ է անում ուսուցիչը և ի՞նչ՝ աշակերտները)

ՀԱՐՑԵՐ: Նախքան գաղափարները ներկայացնելը, տուր ինձ ցանկացած ճշգրտող հարց։ Խնդրում եմ սկսիր աշխատանքը միայն այն բանից հետո, երբ ստանաս իմ պատասխանները։

Իրավիճակ 5. Երբ ժամանակն է հանձնելու կիսամյակային կամ տարեկան հաշվետվությունները

 

ԴԵՐ: Դու փորձառու ուսմասվար ես և մեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն, ով վարպետորեն տիրապետում է ուսուցչի առարկայական գործունեության հաշվետվությունների կազմման պահանջներին։

ՆՊԱՏԱԿ: Իմ տրամադրած հումքային տվյալների հիման վրա ստեղծել ուսուցչի պաշտոնական, կառուցվածքային և համապարփակ հաշվետվություն։

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ:

Հաշվետվության տեսակը: [Կիսամյակային կամ Տարեկան]

Առարկա և դասարան(ներ): [Նշեք համապատասխանը]

Հիմնական տվյալներ: [Պատճենեք և տեղադրեք ձեր սևագիր նշումները՝ ակադեմիական ցուցանիշներ, բաց դասեր, մրցույթներ]

ՊԱՀԱՆՋՎՈՂ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ: Օգտագործիր ստանդարտ ձևաչափ՝

Ակադեմիական ցուցանիշների վերլուծություն

Մեթոդական աշխատանք

Արտադասարանական աշխատանք

Եզրակացություններ

ՀԱՐՑԵՐ: Նախքան հաշվետվության վերջնական տարբերակը կազմելը, տուր ինձ ցանկացած ճշգրտող հարց։ Խնդրում եմ սկսիր աշխատանքը միայն այն բանից հետո, երբ ստանաս իմ պատասխանները։

Ինչպե՞ս շարունակել և ավտոմատացնել Ձեր ամբողջ աշխատանքը

 
Այս 5 հրահանգները միայն փոքրիկ մասն են այն հրաշքների, որոնք Դուք կարող եք ստեղծել արհեստական բանականության միջոցով: Պատկերացրեք, թե ինչպես կփոխվի Ձեր կյանքը և որքան ազատ ժամանակ կունենաք, երբ լիարժեք տիրապետեք AI-ի ողջ գործիքակազմին:
 
⚠️ ՀԻՇԵՑՈՒՄ. ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸԻնչպես նշեցինք հոդվածի սկզբում, մեր եռօրյա ինտենսիվ բազային դասընթացն անցկացվում է վերջին անգամ: Ընդամենը 2900 դրամով Դուք ձեռք կբերեք հիմնարար գիտելիքներ և իրավունք կստանաք (որպես նախապայման) միանալու մեր 1-ամսյա մեծ նախագծերին:
 
 
🚀 1-ԱՄՍՅԱ ԽՈՐԱՑՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑ (ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 8)Իսկ եթե Դուք արդեն անցել եք բազային փուլը և պատրաստ եք դառնալ նորարար ուսուցիչ՝ ինքնուրույն ստեղծելով 3D մոդելներ, ինտերակտիվ խաղեր, խոսող ավատարներ ու կրթական վեբ-էջեր, ապա սպասում ենք Ձեզ մեր հունիսի 8-ի հոսքին: 
 
💡 Ձեր հարմարավետության համար գործում է նաև Idram Rocket Line 0% տարբերակը՝ սովորեք հիմա, վճարեք 3 ամսվա ընթացքում առանց որևէ հավելավճարի: 
 
👉 Անցեք այստեղ,  ընտրեք Ձեր առարկայական խումբը և ամրագրեք Ձեր տեղը
 
Հիշե՛ք, Արհեստական բանականությունը չի փոխարինի ուսուցչին, բայց AI կիրառող ուսուցիչը հաստատ կփոխարինի նրան, ով դա չի անում:
 
Կերտե՛նք ապագայի կրթությունը միասին: 
 
Ջերմությամբ՝ High-End Learning թիմ
Մարիաննա Խաչատրյան

Հեղ.՝ Մարիաննա Խաչատրյան

Հրապարակվել է ՝ 24 Մայ 2026