Օնլայն
2Հուն

Արհեստական բանականությունը մանկավարժների համար եռօրյա դասընթաց | 6 ժամ,տասնյոթերորդ հոսք

Speaker(s): Խաչատրյան Մարիաննա

2900 AMD

Ներառված դասեր ՝ 3
Մակարդակ՝ սկսնակ, միջին
Ավարտված է
5.0
(11 Կարծիքներ)
Արհեստական բանականությունը մանկավարժների համար եռօրյա դասընթաց | 6 ժամ,տասնյոթերորդ հոսք

Դասընթացի մասին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՒՄ Է ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ,հետագայում նման արժեքով դասընթաց այլևս չենք ունենա:

 

3 Օրում տիրապետեք AI գործիքներին և կրճատեք ձեր թղթաբանությունը 50%-ով

(Ինչպես խնայել օրական 2 ժամ և պատրաստվել դասերին առանց սթրեսի)

Սա տեսական դասախոսություն չէ։ Սա պրակտիկ գործիքակազմ է ուսուցչի համար, ով ուզում է ոչ թե լսել «ապագայի» մասին, այլ հենց վաղը կիրառել այն դասարանում։

Արժեքը՝ 2900 դրամ (ներառյալ՝ տեսագրությունները, նյութերը և հավաստագիրը) Ձևաչափը՝ Zoom (online)

Դասընթացի օրերը՝ հունիսի 2,3,4 ժամը՝ 20:00-22:00:

Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեք այս տեսանյութում։ Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունը։ Թե ինչու է վճարումը մեզ մոտ լիարժեք անվտանգ, դիտեք այստեղ:

Ի՞նչ ենք սովորելու

Մենք սովորելու ենք աշխատել ոլորտի լավագույն գործիքներով՝  Gemini, Claude, ChatGPT

ՕՐ 1. Ծանոթացում AI գործիքներին, Ճիշտ հրահանգներ (Prompts) և Դասի Պլանավորում

Սովորում ենք լեզու գտնել AI-ի հետ։

Գործիքակազմ. Ծանոթացում հիմնական AI գործիքներին և դրանց տարբերություններին։

Prompt Engineering. Ինչպես գրել հրահանգը, որպեսզի ստանաք ոչ թե ընդհանուր տեքստ, այլ որակյալ, կիրառելի նյութ։

Դասի պլաններ. Րոպեների ընթացքում կազմում ենք չափորոշիչներին համապատասխան պլաններ։

Գաղափարների գեներացում. Ստանում ենք դասավանդման նոր, կրեատիվ մեթոդներ։

ՕՐ 2. Պրեզենտացիաների կազմում և խմբագրում

Դարձրեք դասը գրավիչ՝ առանց ժամեր ծախսելու։

Արագ ստեղծում. AI-ի օգնությամբ պատրաստում ենք դիզայներական մակարդակի պրեզենտացիաներ (Slide-եր)։

Խմբագրում. Հարմարեցնում ենք նյութը ձեր աշակերտների մակարդակին և ձեր ճաշակին։

Ներգրավվածություն. Ստեղծում ենք նյութեր, որոնք կենտրոնացած են պահում աշակերտի ուշադրությունը։

ՕՐ 3. Բարդ Խնդիրներ, Թեստեր և Աշխատանք Գրքերի հետ

Ամենակարևոր փուլը՝ խորացված աշխատանք։

Թեստեր և Առաջադրանքներ. Ցանկացած բարդության և ֆորմատի թեստերի ավտոմատ կազմում։

Նախագծային աշխատանք. Ինչպես մշակել հետազոտական և նախագծային թեմաներ աշակերտների համար։

Աշխատանք աղբյուրներով. Սովորեցնում ենք AI-ին նյութը վերցնել հենց ձեր դասագրքից կամ PDF-ից, այլ ոչ թե ինտերնետից (սա կազատի ձեզ սխալ ինֆորմացիայից)։

Ինչու՞ մասնակցել հիմա

Ժամանակի խնայողություն. Այն, ինչի վրա ծախսում էիք 3 ժամ, կանեք 20 րոպեում։

Ատեստավորման աջակից. AI-ը կօգնի ձեզ ամփոփել նյութերը և պատրաստվել քննություններին։

Պատրաստի նյութեր. Դասից հետո կունենաք պատրաստի հրահանգների (prompts) ցանկ, որոնք պարզապես Copy-Paste կանեք։

Մի՛ հետաձգեք. ամրագրեք ձեր տեղը հիմա և սկսեք աշխատել հաճույքով։

Ներառված դասեր

Ավարտված է
Ավարտված է
Ավարտված է

Speaker(s):

Խաչատրյան Մարիաննա

Արհեստական բանականության (AI) մասնագետ, «High-End Learning» կրթական կենտրոնի հիմնադիր։
 
Մարիաննայի գործունեության առանցքը բացառապես կրթության ոլորտն է։ 
 
Նա հաջողությամբ վերապատրաստել է 3000-ից ավելի ուսուցիչների՝ Հայաստանի տարբեր շրջաններից և Սփյուռքից, օգնելով նրանց ավտոմատացնել աշխատանքն ու դասավանդել նորարարական մեթոդներով: 
 
Որպես դասընթացավար՝ նրան առանձնացնում են ոչ միայն տեխնոլոգիական բարձր պրոֆեսիոնալիզմը, այլև բացառիկ համբերատարությունն ու անկեղծ հոգատարությունը: 
 
Մարիաննան բարդ տեխնոլոգիաները բացատրում է պարզ, մարդկային լեզվով՝ ցուցաբերելով անհատական և հոգացավ մոտեցում յուրաքանչյուր մասնակցի հանդեպ։