Մաթեմատիկայի կամավոր ատեստավորման թեստի նմուշ
Հարգելի՛ ուսուցիչներ,
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մաթեմատիկայի ուսուցիչների կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու համար նախատեսված առցանց թեստի նմուշ։
Թեստը կազմված է՝ հիմք ընդունելով «Գնահատման և թեստավորման կենտրոն» (ԳԹԿ) ՊՈԱԿ-ի կողմից անցկացվող պաշտոնական քննությունների կառուցվածքն ու բովանդակային պահանջները ։ Նշենք, որ սա մեր կենտրոնի նախաձեռնությունն է ու չի հանդիսանում պաշտոնական փաստաթուղթ։
Թեստի հիմնական նպատակն է ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը ։
Համոզված ենք, որ այս թեստը կծառայի որպես արդյունավետ գործիք՝ ձեր գիտելիքները ստուգելու և առաջիկա պաշտոնական ատեստավորմանը լավագույնս նախապատրաստվելու համար։
Մաղթում ենք ձեզ հաջողություն։