Օնլայն
8Ապր
Արհեստական բանականության անվճար վեբինար աշակերտների համար
Speaker(s): Խաչատրյան Մարիաննա
Անվճար
Ներառված դասեր ՝ 1Մակարդակ՝ սկսնակ
Ավարտված է
0(0 Կարծիքներ)
Դասընթացի մասին
Ուսուցիչներից դեպի աշակերտներ. AI հեղափոխությունը շարունակվում է։
Վերջին 1 տարվա ընթացքում մենք վերապատրաստել ենք 3000-ից ավելի ուսուցիչների Հայաստանց և Սփյուռքից։ Դրա շնորհիվ այսօր նրանք դասավանդում են շատ ավելի նորարար, ժամանակակից ու աշակերտներին ներգրավող մեթոդներով։
Այժմ հերթը սովորողներինն է. «Հայ-Էնդ Լըրնինգ» կենտրոնն ազդարարում է նոր կրթական ծրագրի մեկնարկը՝ նախատեսված աշակերտների համար։
Այսպիսով, հրավիրում ենք բոլոր աշակերտներին միանալու մեր գալիք անվճար վեբինարին (ուսանողների համար ունենք առանձին վեբինար):
🎤 Բանախոս՝Վեբինարը կվարի High-End Learning կենտրոնի AI դասընթացավար Մարիաննա Խաչատրյանը։
📅 Ե՞րբ. Ապրիլի 8-ին, ժամը՝ 20:00-ին։
📍 Ձևաչափը. Առցանց (Youtube Live հարթակում)։
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է, վեբինարի հղումը կտեղադրենք «AI աշակերտների և ուսանողների համար» տելեգրամյան ալիքում, միացեք ալիքին, որ կարողանաք մասնակցել վեբինարին՝ https://t.me/HighEndStudent
Մեր տելեգրամի ալիքում առաջիկայում կտեղադրենք շատ օգտակար տեղեկատվություն, ուղեցույցներ ու նորություններ ԱԲ գործիների վերաբերյալ, միացե՜ք:
Ի՞նչ ենք սովորելու
➜ Ճիշտ հաղորդակցություն. Ինչպե՞ս գրագետ հարցադրումներ (պրոմփթներ) անել և ճիշտ շփվել արհեստական բանականության հետ:
➜ AI-ի իրական դերը. Ի՞նչ կարող է անել AI-ն ձեզ համար (բարդ դասերի պարզաբանում, պրեզենտացիաների կառուցում, սեսիաներին արագ նախապատրաստում)։
➜ Աշակերտի վարքագիծը. Ինչպե՞ս պետք է վարվի ժամանակակից աշակերտը ՝ AI-ը օգտագործելով ոչ թե պարզապես որպես «արտագրելու» միջոց, այլ որպես հզոր անձնական ուսուցիչ՝ սեփական գիտելիքն ու հմտությունները զարգացնելու համար։
Ներառված դասեր
Ավարտված էSpeaker(s):

Խաչատրյան Մարիաննա
Արհեստական բանականության (AI) մասնագետ, «High-End Learning» կրթական կենտրոնի հիմնադիր։
Մարիաննայի գործունեության առանցքը բացառապես կրթության ոլորտն է։
Նա հաջողությամբ վերապատրաստել է 3000-ից ավելի ուսուցիչների՝ Հայաստանի տարբեր շրջաններից և Սփյուռքից, օգնելով նրանց ավտոմատացնել աշխատանքն ու դասավանդել նորարարական մեթոդներով:
Որպես դասընթացավար՝ նրան առանձնացնում են ոչ միայն տեխնոլոգիական բարձր պրոֆեսիոնալիզմը, այլև բացառիկ համբերատարությունն ու անկեղծ հոգատարությունը:
Մարիաննան բարդ տեխնոլոգիաները բացատրում է պարզ, մարդկային լեզվով՝ ցուցաբերելով անհատական և հոգացավ մոտեցում յուրաքանչյուր մասնակցի հանդեպ։
0(0 Կարծիքներ)