Օնլայն
19Օգոս

Ստեղծարար Ուսուցիչ. ԱԲ գործիքներ՝ ձեր դասերը հեղափոխելու համար

Խոսնակ(ներ)՝ Մարիաննա Խաչատրյան

9900 AMD

20000 AMDՆերառված դասեր ՝ 3
Մակարդակ՝ սկսնակ, միջին
Ավարտված է
0
(0 Կարծիքներ)
Ստեղծարար Ուսուցիչ. ԱԲ գործիքներ՝ ձեր դասերը հեղափոխելու համար

Դասընթացի մասին

Սիրելի՛ ուսուցիչներ,

Միշտ փնտրու՞մ եք նոր ուղիներ՝ ձեր դասերն ավելի գրավիչ, տեսողականորեն հարուստ և հիշվող դարձնելու համար։ Ներկայացնում ենք մեր բացառիկ 3-ը-1-ում դասընթացը, որը ձեզ կզինի Արհեստական բանականության (ԱԲ) ամենաարդյունավետ գործիքներով՝ ձայնի, վիզուալի և վիդեոյի ստեղծման համար։

Դասընթացին մասնակցելու համար ձեզանից որևէ տեխնիկական գիտելիք կամ նախնական հմտություն չի պահանջվում։ Մենք ամեն ինչ ուսումնասիրելու ենք միասին՝ զրոյից, մանրամասն և քայլ առ քայլ։

 

 

Ինչ կսովորես այս դասից

Ի՞նչ ենք սովորելու այս 3 օրերի ընթացքում

 

Օր 1: Ձայնի կախարդանք. երգեր, աուդիոգրքեր, հայերեն ձայն

Սովորել, թե ինչպես ցանկացած հայերեն տեքստ վերածել բնական, որակյալ ձայնի և ստեղծել սեփական աուդիոգրքերը։

Ստեղծել յուրահատուկ հայերեն երգեր և երաժշտություն՝ ձեր նյութերին տրամադրություն հաղորդելու համար։

Օր 2: Վիզուալ հեղափոխություն. նկարներ և պաստառներ՝ բառերով

Ստեղծել բացառիկ նկարներ ցանկացած դասի համար՝ պատմական դեմքերից մինչև քիմիական ռեակցիաներ։

Ձևավորել գրավիչ ուսուցողական պաստառներ դասասենյակի կամ բաց դասերի համար։

Օր 3: Կենդանացած Ավատարներ և ԱԲ վիդեոներ

Ստեղծել ձեր անձնական թվային ավատարը, որը կխոսի ձեր տված տեքստով և կներկայացնի նյութը ձեր փոխարեն։

Պատրաստել տարբեր տեսակի գրավիչ տեսանյութեր՝ դասերը հետաքրքիր դարձնելու, տնային առաջադրանքները բացատրելու կամ թեմաներն ամփոփելու համար։

Դասընթացը տեղի կունենա առցանց, 3 օր (ընդհանուր 6 ժամ)՝ օգոստոսի 19-ին, 21-ին և 23-ին, ժամը`  16:00-18:00։

Դասընթացի արժեքի մեջ ներառված է.

Մասնակցության հավաստագիր։

Բոլոր դասերի տեսաձայնագրությունները՝ առանց ժամկետային սահմանափակման։

Ձեր ներդրումը ձեր իսկ զարգացման մեջ՝ ընդամենը 9900 դրամ։

Միացե՛ք մեզ և ստացե՛ք այն գործիքները, որոնք ձեր դասավանդումը կդարձնեն ավելի ստեղծարար, արդյունավետ և անմոռանալի ձեր աշակերտների համար։

Գրանցվել հիմա 

Ներառված դասեր

Ավարտված է
Ավարտված է
Ավարտված է

Խոսնակ(ներ)՝

Մարիաննա Խաչատրյան