Օնլայն
18Հուն-31Հուլ

Սկիզբ

20:00

Արհեստական բանականության եռօրյա դասընթաց | Տեսաձայնագրություններ

Speaker(s): Խաչատրյան Մարիաննա

2900 AMD

Ներառված դասեր ՝ 3
Մակարդակ՝ սկսնակ, միջին
0օր
0ժամ
0րոպե
0վայրկյան
5.0
(2 Կարծիքներ)
Արհեստական բանականության եռօրյա դասընթաց | Տեսաձայնագրություններ

Դասընթացի մասին

Հարգելի՛ ուսուցիչներ ,

Եթե չեք հասցրել մասնակցել «Արհեստական բանականությունը ուսուցիչների համար» եռօրյա դասընթացին, ապա կարող եք գրանցվել և դիտել տեսաձայնագրությունները: Նյութը ներկայացված է շատ մանրամասն և պրակտիկ ՝ էկրանի ցուցադրումով:

Տեսաձայնագրությունները արդեն իսկ տեղադրված են: Դասընթացը գնելուց հետո կարող եք մտնել «Իմ դասընթացները» բաժնի «Live դասեր» ենթաբաժին և «Ընթացիկ» բաժնում կտեսնեք դասընթացը: Սեղմեք «Տեսնել» , որից հետո «Անցած» և «Սպասվող» բաժիններում համապատասխան օրերի դիմաց կտեսնեք տեսաձայնագրությունները:

Այս մասին լրացուցիչ կմանրամասնենք նաև էլեկտրոնային նամակով:

Ներքևում մանրամասն ներկայացված է, թե ինչ եք սովորելու դասընթացի ընթացքում👇

Ինչ կսովորես այս դասից

ՕՐ 1. Ծանոթացում AI գործիքներին, Ճիշտ հրահանգներ (Prompts) և Դասի Պլանավորում

Սովորում ենք լեզու գտնել AI-ի հետ։

Գործիքակազմ. Ծանոթացում հիմնական AI գործիքներին և դրանց տարբերություններին։

Prompt Engineering. Ինչպես գրել հրահանգը, որպեսզի ստանաք ոչ թե ընդհանուր տեքստ, այլ որակյալ, կիրառելի նյութ։

Դասի պլաններ. Րոպեների ընթացքում կազմում ենք չափորոշիչներին համապատասխան պլաններ։

Գաղափարների գեներացում. Ստանում ենք դասավանդման նոր, կրեատիվ մեթոդներ։

ՕՐ 2. Պրեզենտացիաների կազմում և խմբագրում

Դարձրեք դասը գրավիչ՝ առանց ժամեր ծախսելու։

Արագ ստեղծում. AI-ի օգնությամբ պատրաստում ենք դիզայներական մակարդակի պրեզենտացիաներ (Slide-եր)։

Խմբագրում. Հարմարեցնում ենք նյութը ձեր աշակերտների մակարդակին և ձեր ճաշակին։

Ներգրավվածություն. Ստեղծում ենք նյութեր, որոնք կենտրոնացած են պահում աշակերտի ուշադրությունը։

ՕՐ 3. Բարդ Խնդիրներ, Թեստեր և Աշխատանք Գրքերի հետ

Ամենակարևոր փուլը՝ խորացված աշխատանք։

Թեստեր և Առաջադրանքներ. Ցանկացած բարդության և ֆորմատի թեստերի ավտոմատ կազմում։

Նախագծային աշխատանք. Ինչպես մշակել հետազոտական և նախագծային թեմաներ աշակերտների համար։

Աշխատանք աղբյուրներով. Սովորեցնում ենք AI-ին նյութը վերցնել հենց ձեր դասագրքից կամ PDF-ից, այլ ոչ թե ինտերնետից (սա կազատի ձեզ սխալ ինֆորմացիայից)։

Ինչու՞ մասնակցել հիմա

Ժամանակի խնայողություն. Այն, ինչի վրա ծախսում էիք 3 ժամ, կանեք 20 րոպեում։

Պատրաստի նյութեր. Կունենաք պատրաստի հրահանգների (prompts) ցանկ, որոնք կարող եք պատճենել և օգտագործել:

Մի՛ հետաձգեք. ամրագրեք ձեր տեղը հիմա և սկսեք աշխատել հաճույքով։

Ներառված դասեր

Առաջիկա դաս
Ավարտված է
Ավարտված է

Speaker(s):

Խաչատրյան Մարիաննա

Արհեստական բանականության (AI) մասնագետ, «High-End Learning» կրթական կենտրոնի հիմնադիր։
 
Մարիաննայի գործունեության առանցքը բացառապես կրթության ոլորտն է։ 
 
Նա հաջողությամբ վերապատրաստել է 3000-ից ավելի ուսուցիչների՝ Հայաստանի տարբեր շրջաններից և Սփյուռքից, օգնելով նրանց ավտոմատացնել աշխատանքն ու դասավանդել նորարարական մեթոդներով: 
 
Որպես դասընթացավար՝ նրան առանձնացնում են ոչ միայն տեխնոլոգիական բարձր պրոֆեսիոնալիզմը, այլև բացառիկ համբերատարությունն ու անկեղծ հոգատարությունը: 
 
Մարիաննան բարդ տեխնոլոգիաները բացատրում է պարզ, մարդկային լեզվով՝ ցուցաբերելով անհատական և հոգացավ մոտեցում յուրաքանչյուր մասնակցի հանդեպ։