Սկիզբ
19:00
Արհեստական բանականությունը աշակերտների համար (8-12-րդ դասարաններ). «Սովորելու Սուպերուժը»
Speaker(s): Խաչատրյան Մարիաննա
15000 AMD
Ներառված դասեր ՝ 8
Դասընթացի մասին
Սիրելի՛ աշակերտներ և ծնողներ, այս պրակտիկ դասընթացի նպատակն է սովորեցնել երիտասարդներին տեխնոլոգիաներն օգտագործել ի նպաստ կրթության և դառնալ նորարար սովորողներ։ Մենք չենք սովորեցնում տնայիններն արտագրել. մենք սովորեցնում ենք ճիշտ մտածել, խնայել ժամանակը և զրոյից կառուցել տպավորիչ դպրոցական նախագծեր։
ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ. Ծրագիրը բաղկացած է 2 տրամաբանական փուլերից (Ամիս 1 և Ամիս 2)։ Նշված արժեքը (15,000 դրամ) նախատեսված է միայն 1-ին ամսվա համար։
- Մասնակցության պայմանը. 2-րդ ամսվան մասնակցելու համար պարտադիր է հաջողությամբ ավարտել 1-ին ամիսը, քանի որ այն դասընթացները իրար հետ փոխկապված են:
- Հավաստագիր. Ավարտական հավաստագիրը կտրամադրվի միայն 1-ին և 2-րդ ամիսներն ամբողջությամբ ավարտած մասնակիցներին:
📅 Գրաֆիկը (1-ին ամսվա համար)
- Օրերը՝ Երեքշաբթի և Ուրբաթ (Մայիսի 1, 5, 8, 12, 15, 19, 22, 26)
- Ժամը՝ 19:00 - 20:00 (Ուշադրություն. 2-րդ ամսվա դասընթացները կմեկնարկենք հունիսին)
Ի՞նչ ենք սովորելու
🛠️ Ի՞նչ ենք սովորելու ԱՄԲՈՂՋ ծրագրի ընթացքում. Ամբողջ 2-ամսյա ծրագրի ընթացքում մենք կսովորենք ճիշտ հաղորդակցվել Արհեստական բանականության (AI) հետ և այն օգտագործել որպես անձնական մարզիչ։ Նաև կսովորենք զրոյից ստեղծել տեսահոլովակներ, վիդեոներ, նկարներ, 3D մոդելներ, խաղեր, ուսուցողական վիկտորինաներ և այլն։
👇 Իսկ կոնկրե՛տ 1-ին ամսվա ծրագրին ծանոթանալու համար, խնդրում ենք իջնել ներքև՝ ըստ օրերի գրված բաժինը:
💳 Ճկուն և Անվտանգ Վճարում Ձեր վճարումը 100% անվտանգ է։ Դուք կարող եք վճարել նաև մաս-մաս՝ առանց լրացուցիչ տոկոսների.
✔️ Idram Rocket Line-ով՝ 3 ամսվա ընթացքում
✔️ Ameriabank MyPay-ով՝ 1 ամսվա ընթացքում
Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեք այս տեսանյութում։։ Մեր կայքում գրանցվելիս անուն ազգաուն դաշտում գրեք սովորողի տվյալները, իսկ էլեկտրոնային հասցե դաշտում այն մեյլը, որին կցանկանաք ստանալ մեր նակամները
Խնդրում ենք իջնել ներքև՝ ծանոթանալու դասընթացի ծրագրին՝ ըստ օրերի.
Ներառված դասեր
Առաջիկա դասSpeaker(s):
