Սկիզբ
19:00
Արհեստական բանականություն ուսուցիչների համար եռօրյա դասընթաց | 6 ժամ,տասնմեկերորդ հոսք
Speaker(s): Մարիաննա Խաչատրյան
2900 AMD
Ներառված դասեր ՝ 3
Դասընթացի մասին
3 Օրում տիրապետեք AI գործիքներին և կրճատեք ձեր թղթաբանությունը 50%-ով
(Ինչպես խնայել օրական 2 ժամ և պատրաստվել դասերին առանց սթրեսի)
Սա տեսական դասախոսություն չէ։ Սա պրակտիկ գործիքակազմ է ուսուցչի համար, ով ուզում է ոչ թե լսել «ապագայի» մասին, այլ հենց վաղը կիրառել այն դասարանում։
Արժեքը՝ 2900 դրամ (ներառյալ՝ տեսագրությունները, նյութերը և հավաստագիրը) Ձևաչափը՝ Zoom (online)
Դասընթացի օրերը՝ դեկտեմբերի 18,19,22, ժամը՝ 19:00-21:00:
Գրանցվելու և վճարումը կատարելու քայլերին ծանոթացեք այս տեսանյութում։ Մենք երաշխավորում ենք Ձեր տվյալների պաշտպանվածությունը։ Թե ինչու է վճարումը մեզ մոտ լիարժեք անվտանգ, դիտեք այստեղ:
Ի՞նչ ենք սովորելու
Մենք սովորելու ենք աշխատել ոլորտի լավագույն գործիքներով՝ Gemini, Claude, ChatGPT
ՕՐ 1. Ծանոթացում AI գործիքներին, Ճիշտ հրահանգներ (Prompts) և Դասի Պլանավորում
Սովորում ենք լեզու գտնել AI-ի հետ։
Գործիքակազմ. Ծանոթացում հիմնական AI գործիքներին և դրանց տարբերություններին։
Prompt Engineering. Ինչպես գրել հրահանգը, որպեսզի ստանաք ոչ թե ընդհանուր տեքստ, այլ որակյալ, կիրառելի նյութ։
Դասի պլաններ. Րոպեների ընթացքում կազմում ենք չափորոշիչներին համապատասխան պլաններ։
Գաղափարների գեներացում. Ստանում ենք դասավանդման նոր, կրեատիվ մեթոդներ։
ՕՐ 2. Պրեզենտացիաների կազմում և խմբագրում
Դարձրեք դասը գրավիչ՝ առանց ժամեր ծախսելու։
Արագ ստեղծում. AI-ի օգնությամբ պատրաստում ենք դիզայներական մակարդակի պրեզենտացիաներ (Slide-եր)։
Խմբագրում. Հարմարեցնում ենք նյութը ձեր աշակերտների մակարդակին և ձեր ճաշակին։
Ներգրավվածություն. Ստեղծում ենք նյութեր, որոնք կենտրոնացած են պահում աշակերտի ուշադրությունը։
ՕՐ 3. Բարդ Խնդիրներ, Թեստեր և Աշխատանք Գրքերի հետ
Ամենակարևոր փուլը՝ խորացված աշխատանք։
Թեստեր և Առաջադրանքներ. Ցանկացած բարդության և ֆորմատի թեստերի ավտոմատ կազմում։
Նախագծային աշխատանք. Ինչպես մշակել հետազոտական և նախագծային թեմաներ աշակերտների համար։
Աշխատանք աղբյուրներով. Սովորեցնում ենք AI-ին նյութը վերցնել հենց ձեր դասագրքից կամ PDF-ից, այլ ոչ թե ինտերնետից (սա կազատի ձեզ սխալ ինֆորմացիայից)։
Ինչու՞ մասնակցել հիմա
Ժամանակի խնայողություն. Այն, ինչի վրա ծախսում էիք 3 ժամ, կանեք 20 րոպեում։
Ատեստավորման աջակից. AI-ը կօգնի ձեզ ամփոփել նյութերը և պատրաստվել քննություններին։
Պատրաստի նյութեր. Դասից հետո կունենաք պատրաստի հրահանգների (prompts) ցանկ, որոնք պարզապես Copy-Paste կանեք։
✅ Մի՛ հետաձգեք. ամրագրեք ձեր տեղը հիմա և սկսեք աշխատել հաճույքով։
Ներառված դասեր
Առաջիկա դասSpeaker(s):

Մարիաննա Խաչատրյան
Դասավանդելով համալսարանում 5 տարի, ապա ղեկավարելով իմ կրթական կենտրոնը հասկացա, որ դասավանդման ավանդական մեթոդները այլևս չեն բավականացնում:
Մեր կենտրոնում կիրառում ենք դասավանդման նորագույն մեթոդներ, որոնք թեթևացնում են ուսուցչի աշխատանքը ու բարձրացնում դասերի արդյունավետությունը: Այս ամենը շնորհիվ արհեստական բանականության գործիքների ճիշտ կիրառման:
Ուզում եմ իմ գիտելինքերը ու փորձը փոխանցել ձեզ ցույց տալու, թե ինչպես կարելի է ավելի քիչ ժամանակ ծախսել ու ստանալ ավելի մեծ արդյունք: Դասընթացը ոչ թե պարզապես տեխնոլոգիայի մասին է, այլ այն մասին, թե ինչպես AI-ը կարող է դառնալ ձեր փոքրիկ խելացի օգնականը դասավանդման մեջ: