About Course
Դասընթացի Համառոտ Նկարագիր: Այս եռօրյա, 6-ժամյա թրեյնինգը նախատեսված է ձեզ ծանոթացնելու արհեստական բանականության (ԱԲ) հիմնական հասկացություններին և ցուցադրելու, թե ինչպես կարող են ԱԲ գործիքները կիրառվել ձեր դասավանդման պրակտիկայում։ Դասընթացի ընթացքում դասընթացավարը կներկայացնի և կցուցադրի մի շարք օգտակար ԱԲ գործիքների աշխատանքը՝ կենտրոնանալով դրանց կիրառման վրա դասապլանների գաղափարների գեներացման, ուսումնական նյութերի բազմազանեցման և որոշակի վարչական խնդիրների պարզեցման համար ։ Այս դասընթացը կօգնի ձեզ պատկերացում կազմել ԱԲ-ի գործնական կիրառության մասին և կխթանի ձեր հետաքրքրությունը՝ ավելի խորը ուսումնասիրելու այս ոլորտը։
Դասընթացի Մանրամասները:
Տևողություն և Կառուցվածք:
- Ընդհանուր տևողությունը՝ 6 ակադեմիական ժամ։
- Բաղկացած է 3 դասից, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ։
Ի՞նչ կստանաք այս դասընթացից:
- ԱԲ հիմնական հասկացությունների և կրթության մեջ դրա դերի ընկալում ։
- Մի քանի հիմնական ԱԲ գործիքների աշխատանքի ցուցադրում և դրանց կիրառման հնարավորությունների քննարկում (օրինակ՝ տեքստերի գեներացման, պարզ վիզուալների ստեղծման, հարցաշարերի կազմման համար) ։
- Հրահանգների մշակման (Prompt Engineering) ամենահիմնական սկզբունքների ներկայացում՝ ցուցադրվող գործիքների համատեքստում ։
- Պատկերացում, թե ինչպես ԱԲ-ն կարող է օգնել որոշակի աշխատանքային խնդիրների լուծմանը։
- Ուշադրություն: Այս դասընթացը չի ներառում անհատական գործնական աշխատանք կամ տնային առաջադրանքներ մասնակիցների կողմից։ Հիմնական շեշտը դրված է դասընթացավարի կողմից գործիքների ցուցադրման և դրանց հնարավորությունների քննարկման վրա։
- Սերտիֆիկատ՝ դասընթացին մասնակցությունը հավաստելու համար ։
Արժեք:15,000 դրամ
Ո՞ւմ համար է նախատեսված: Այն մանկավարժների համար, ովքեր ցանկանում են ստանալ ԱԲ-ի մասին գործնական պատկերացում, տեսնել կոնկրետ գործիքների աշխատանքը և հասկանալ դրանց կիրառման հիմնական ուղղությունները։ Այս դասընթացը հիանալի հնարավորություն է գնահատելու ԱԲ-ի ներուժը և որոշելու հետագա խորացված ուսուցման անհրաժեշտությունը մեր մեկամսյա ծրագրում, որտեղ արդեն կլինեն անհատական գործնական աշխատանքներ և տնային առաջադրանքներ։
Ինչպե՞ս վճարել դասընթացների համար
Մենք առաջարկում ենք վճարման մի քանի հարմար տարբերակ՝ ձեր մասնակցությունը դասընթացներին հնարավորինս հեշտ դարձնելու համար։
Առցանց վճարում կայքի միջոցով (հայկական քարտերով).
- Դուք կարող եք վճարում կատարել անմիջապես մեր կայքի միջոցով՝ սեղմելով համապատասխան դասընթացի էջում գտնվող «Վճարել» կոճակը։
- Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս դեպքում դասընթացի արժեքը կներկայացվի ԱՄՆ դոլարով՝ ընթացիկ փոխարժեքին համապատասխան։
- Դուք կարող եք կցել ձեր հայկական բանկային քարտը (Visa, Mastercard և այլն),և համակարգն ավտոմատ կերպով կփոխարկի և կգանձի գումարը դրամով՝ ձեր բանկի կողմից սահմանված փոխարժեքով։
Ուղիղ փոխանցում քարտին (ՀՀ դրամով).
- Եթե նախընտրում եք վճարում կատարել անմիջապես դրամով, կարող եք գումարը փոխանցել հետևյալ բանկային քարտին։
- Անհատ ձեռնարկատեր՝ Մարիաննա Խաչատրյան ԱՁ
- Բանկային տվյալներ՝
- բանկի անվանումը՝ Ամերիաբանկ ՓԲԸ
- հաշվեհամար՝ 1570098812670100
- ՊԱՐՏԱԴԻՐ Է ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՆՇԵԼ <<ԱՁ Մարիաննա Խաչատրյան>>։ Եթե ԱՁ բառը չգրեք, գումարը չի փոխանցվի։
Կարևոր է.
- Խնդրում ենք ուղիղ փոխանցում կատարելու դեպքում հետո մեզ տեղյակ պահել՝ ուղարկելով վճարման անդորրագրի լուսանկարը կամ սքրինշոթը մեր էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ սոցիալական կայքի միջոցով։
Հարցերի դեպքում զանգահարել՝ 094250195