ԱԲ Խորացված Կիրառումը Դասավանդման մեջ. Գործնական Հմտություններ և Համայնքային Փորձ

0
(0 Reviews)

Price

$ 73 $ 155 Buy now
ԱԲ Խորացված Կիրառումը Դասավանդման մեջ. Գործնական Հմտություններ և Համայնքային Փորձ

About Course

Դասընթացի Համառոտ Նկարագիր: Այս մեկամսյա դասընթացը նախատեսված է այն ուսուցիչների համար, ովքեր ձգտում են ոչ միայն ծանոթանալ արհեստական բանականությանը (ԱԲ),այլև ձեռք բերել այն գործնականում կիրառելու խորը հմտություններ։ Ծրագիրը կենտրոնացած է ԱԲ գործիքների և մեթոդների կիրառման վրա՝ դասավանդման գործընթացը բարելավելու, ուսումնական նյութեր ստեղծելու(դասապլաններ, թեստեր, միջոցառման ծրագրեր, խնդիրների լուծում և այլն) , ատեստավորմանը պատրաստվելու և աշակերտների հետ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։

Դասընթացի Մանրամասները:

Տևողություն և Կառուցվածք:

  • Ընդհանուր տևողությունը՝ 16 ժամ։
  • Բաղկացած է 8 դասից, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ։
  • Դասընթացի ընդհանուր ժամանակահատվածը՝ 1 ամիս։
  • Դասընթացի սկիզբ՝ հունիսի 11

Ուսուցման Մեթոդաբանություն:

  • Գործնական Աշխատանք: Դասընթացի զգալի մասը նվիրված է լինելու գործնական աշխատանքներին։ Մասնակից ուսուցիչները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կողմից մշակված նյութերը և կատարած առաջադրանքները, ստանալով հետադարձ կապ և կիսվելով փորձով ։ Այս մոտեցումը նպաստում է ձեռք բերված գիտելիքների ամրապնդմանը և անմիջական կիրառմանը։

Համայնքային Աջակցություն և Ռեսուրսներ:

  • Փակ Տելեգրամյան Ալիք: Կստեղծվի հատուկ փակ տելեգրամյան ալիք, որը կծառայի որպես ակտիվ համայնքային հարթակ։ Այստեղ մասնակիցները կկարողանան քննարկել տնային աշխատանքները, կիսվել սեփական փորձով, հարցեր ուղղել և ստանալ աջակցություն ինչպես դասընթացավարից, այնպես էլ միմյանցից։ Սա կապահովի շարունակական ուսուցում և փոխօգնության մթնոլորտ։
  • Հրահանգների Գրադարան: Մասնակիցներին կտրամադրվի հատուկ մշակված հրահանգների (prompts) գրադարան։ Այս գրադարանը կներառի ուսուցիչների համար անհրաժեշտ բազմաթիվ պատրաստի հրահանգներ՝ տարբեր ԱԲ գործիքների հետ արդյունավետ աշխատելու համար, ինչը զգալիորեն կխնայի նրանց ժամանակը և կբարձրացնի աշխատանքի որակը ։

Հավաստագիր։ Դասընթացի ավարտին տրվելու է թղթային ու էլեկտրոնային հավաստագիր։ Կունենանք ավարտական միջոցառում՝ հավաստագրերի հանձնման համար։ Ունենք նաև առաքում Հայ փոստի միջոցով։

Արժեք:

  • Իրական Արժեքը՝ 60,000 դրամ
  • Արժեքը վեբինարի մասնակիցների համար՝ 40,000 դրամ ։
  • Հատուկ զեղչ վեբինարի մասնակիցների համար: Մինչև մայիսի հունիսի 8-ը վճարելու դեպքում՝ լրացուցիչ 30% զեղչ(ընդամենը՝ 28,000 դրամ) ։

Ո՞ւմ համար է նախատեսված: Այն ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են սկսել օգտագործել արհեստական բանականության գործիքներ կամ  խորացնել իրենց գիտելիքները ԱԲ ոլորտում, ձեռք բերել գործնական հմտություններ, սովորել ստեղծել սեփական ԱԲ-օժանդակ կրթական նյութեր և դառնալ ակտիվ մասնագիտական համայնքի անդամ։

Ինչպե՞ս վճարել դասընթացների համար

Մենք առաջարկում ենք վճարման մի քանի հարմար տարբերակ՝ ձեր մասնակցությունը դասընթացներին հնարավորինս հեշտ դարձնելու համար։

Առցանց վճարում կայքի միջոցով (հայկական քարտերով).

  • Դուք կարող եք վճարում կատարել անմիջապես մեր կայքի միջոցով՝ սեղմելով համապատասխան դասընթացի էջում գտնվող «Վճարել» կոճակը։
  • Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս դեպքում դասընթացի արժեքը կներկայացվի ԱՄՆ դոլարով՝ ընթացիկ փոխարժեքին համապատասխան։
  • Դուք կարող եք կցել ձեր հայկական բանկային քարտը (Visa, Mastercard և այլն),և համակարգն ավտոմատ կերպով կփոխարկի և կգանձի գումարը դրամով՝ ձեր բանկի կողմից սահմանված փոխարժեքով։

Ուղիղ փոխանցում քարտին (ՀՀ դրամով).

  • Եթե նախընտրում եք վճարում կատարել անմիջապես դրամով, կարող եք գումարը փոխանցել հետևյալ բանկային քարտին։
  • Անհատ ձեռնարկատեր՝ Մարիաննա Խաչատրյան ԱՁ
  • Բանկային տվյալներ՝
    • բանկի անվանումը՝ Ամերիաբանկ ՓԲԸ
    • հաշվեհամար՝ 1570098812670100
    • ՊԱՐՏԱԴԻՐ Է ՀԱՇՎԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼԻՍ ՆՇԵԼ <<ԱՁ Մարիաննա Խաչատրյան>>։ Եթե ԱՁ բառը չգրեք, գումարը չի փոխանցվի։
    • Նպատակ դաշտ։ Դասընթացի վճար

Կարևոր է.

  • Խնդրում ենք ուղիղ փոխանցում կատարելու դեպքում  հետո մեզ տեղյակ պահել՝ ուղարկելով վճարման անդորրագրի լուսանկարը կամ սքրինշոթը մեր էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ սոցիալական կայքի միջոցով։

Հարցերի դեպքում զանգահարել՝ 094250195

Course content

Marianna Khachatryan

Marianna Khachatryan

Course Instructor

0
(0 Reviews)
See more