Ինչպե՞ս «կենդանացնել» հայտնի կերպարներին. Արհեստական բանականության կիրառումը դպրոցում (Gemini 3 + Nano Banana)

Ինչպե՞ս «կենդանացնել» հայտնի կերպարներին. Արհեստական բանականության կիրառումը դպրոցում (Gemini 3 + Nano Banana)

Ժամանակակից դպրոցը պահանջում է նորարարական մոտեցումներ։ Այսօր ուսուցիչները փնտրում են գործիքներ, որոնք կօգնեն աշակերտներին ավելի լավ ընկալել թեման՝ լինի դա գրականություն, պատմություն, թե գիտություն։ Եվ այստեղ օգնության է հասնում արհեստական բանականությունը (AI)։

Մենք ստեղծել ենք մի հետաքրքիր պատկեր, որտեղ հայտնի կերպարները ջերմ միջավայրում սուրճ են խմում։ Այս նկարը ստացվել է շատ «կենդանի» և տպավորիչ՝ շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների։

Այս հոդվածում մենք՝ որպես արհեստական բանականության դասընթացներ իրականացնող թիմ, կբացենք փակագծերը և կսովորեցնենք Ձեզ ստեղծել նմանատիպ հրաշքներ՝ ցանկացած կերպարի համար (գրող, թագավոր, գիտնական կամ հորինված հերոս),օգտագործելով Google-ի ամենահզոր մոդելները։

 

Ի՞նչ գործիք ենք օգտագործելու

 

Մենք աշխատելու ենք Google Gemini 3-ի հետ։ Սա Google-ի նորագույն AI մոդելն է, որը վերջերս թողարկել է իր ամենահզոր թարմացումը։

Որպեսզի նկարը ստացվի բարձր որակի և ունենա այն յուրահատուկ «տիկնիկային» (needle-felted) տեսքը, շատ կարևոր է ընտրել ճիշտ կարգավորումը։ Մենք օգտագործելու ենք Nano Banana մոդելը։

 

Քայլ առ քայլ ուղեցույց. Ինչպե՞ս ստեղծել նկարը

 

Ահա թե ինչ է պետք անել՝ Ձեր ընտրած հերոսներին ստեղծելու համար.

Քայլ 1. Մուտք գործեք համակարգ Գնացեք gemini.google.com և մուտք գործեք Ձեր Google հաշվով։

Քայլ 2. Ընտրեք ճիշտ մոդելը (Nano Banana 🍌) Սա ամենակարևոր պահն է։ Եթե ունեք հասանելիություն, Tools (Գործիքներ) բաժնից կամ մոդելների ցանկից անպայման ընտրեք Nano Banana տարբերակը (ուշադիր եղեք, կողքը կտեսնեք բանանի նշան 🍌)։ Հենց այս մոդելն է ապահովում դետալների նման բարձր ճշգրտություն։

Քայլ 3. Կցեք նկարները և տվեք հրահանգը (Prompt) Որպեսզի համակարգը ճանաչի, թե ում եք ուզում նկարել, դուք պետք է նախ կցեք («upload» անեք) տվյալ մարդկանց իրական լուսանկարները (օրինակ՝ Թումանյանի, Էյնշտեյնի կամ Տիգրան Մեծի նկարը):

Քանի որ դուք կարող եք ցանկանալ ստեղծել կա՛մ ընկերական հավաքույթ, կա՛մ պարզապես մեկ կերպարի դիմանկար, մենք պատրաստել ենք երկու տարբեր հրահանգ (prompt)։ Ընտրեք, թե որն է Ձեզ պետք, պատճենեք (Copy) անգլերեն տեքստը և տեղադրեք (Paste) Gemini-ի հաղորդագրության դաշտում։

 

Տարբերակ Ա. Եթե ուզում եք ստանալ խմբակային տեսարան (Սուրճի սեղանի շուրջ)

 

(Հարմար է, եթե ուզում եք մի քանի կերպարի միասին պատկերել, օրինակ՝ գրողների հավաքույթ)։

Instruction: Create a realistic needle-felted wool diorama of the group of men from the attached reference images sitting together around a small rustic table.

CRITICAL - FACE ACCURACY: You MUST preserve the exact facial identities provided in the references.

Recreate their specific beard shapes, hair volume, and eye shapes using fine, micro-felted details. Do not simplify them into cartoons.

Material & Texture: The clothes and furniture should look like thick, soft, fuzzy wool, but the faces must look like high-definition painted portraits applied to the wool surface. Use "micro-felting" for the skin to keep the likeness sharp.

The Scene: They are holding miniature wool coffee cups. On the table is a tiny wool coffee pot.

Atmosphere: Warm, nostalgic, golden lighting. Shallow depth of field.

 

Տարբերակ Բ. Եթե ուզում եք ստանալ միայն 1 կերպարի (Անհատական դիմանկար)

 

(Հարմար է, եթե ուզում եք պարզապես «կենդանացնել» մեկ գրողի, գիտնականի կամ հերոսի)։

Instruction: Create a realistic needle-felted wool portrait of the person from the attached reference image.

CRITICAL - FACE ACCURACY: You MUST preserve the exact facial identity of the person provided in the reference. Capture the gaze, nose shape, and facial structure accurately.

Material & Texture: The clothing should look like thick, soft, fuzzy wool. However, the face must look like a high-definition painted portrait applied to the wool surface. Use "micro-felting" technique for the skin to keep the likeness sharp and realistic.

The Scene: The character is standing or sitting in a neutral, artistic pose.

Atmosphere: Soft, studio lighting, warm and nostalgic feeling. Shallow depth of field to focus on the face.

Քայլ 4. Ստացեք և ներբեռնեք Սեղմեք Enter: Ընդամենը մի քանի վայրկյանում Nano Banana-ն կգեներացնի նկարը։ Եթե արդյունքը Ձեզ դուր է գալիս, սեղմեք նկարի վրա եղած «Download» (Ներբեռնել) կոճակը և պահպանեք այն։

 

💡 Ինչպե՞ս փոփոխել հրահանգը և ստեղծել Ձեր ուզածը

 

Մենք Ձեզ տրամադրեցինք պատրաստի կաղապարը, բայց արհեստական բանականության ամբողջ հմայքը ազատության մեջ է։ Դուք կարող եք փոխել հրահանգի բառերը և ստանալ լիովին այլ արդյունք։

Ահա թե ինչն է պատասխանատու նկարի տեսքի համար.

1. Ո՞րն է մեր օգտագործած ոճը Մեր հրահանգի մեջ գրված է «Needle-felted wool diorama»։ Սա նշանակում է «ասեղնագործ բրդյա դիորամա» (կամ թաղիքագործություն)։ Հենց այս բառերի շնորհիվ է, որ հերոսները ստանում են փափուկ, տաք, տիկնիկային և բրդյա տեսք։ Իսկ «Micro-felting» բառը ապահովում է, որ դեմքերը լինեն շատ մանրակրկիտ և իրական, ոչ թե պարզունակ։

2. Ի՞նչը կարող եք փոխել Եթե ուզում եք փորձարկումներ անել, անգլերեն տեքստի մեջ փոխեք հետևյալ հատվածները.

Գործողությունը (Action): Մեր տեքստում գրված է՝ «holding miniature wool coffee cups» (բռնել են սուրճի բաժակներ): Դուք կարող եք դա ջնջել և գրել, օրինակ՝ «reading a book» (գիրք են կարդում),«writing with a feather pen» (փետուրով գրում են) կամ «looking at a globe» (նայում են գլոբուսին):

Միջավայրը (Scene): Մեր տեքստում՝ «around a small rustic table» (փոքր գյուղական սեղանի շուրջ): Դուք կարող եք գրել՝ «in a library» (գրադարանում),«in a forest» (անտառում) կամ «in a science lab» (լաբորատորիայում):

Ոճը (Style): Եթե չեք ուզում բրդյա/տիկնիկային տեսք, կարող եք «needle-felted wool» բառերը փոխարինել ուրիշներով. օրինակ՝ «Oil painting» (յուղաներկ) կամ «3D Pixar style animation» (մուլտֆիլմի ոճ):

 

Ինչու՞ է սա կարևոր ուսուցչի համար

 

Պատկերացրեք՝ պատմության դասին աշակերտները տեսնում են Տիգրան Մեծին՝ ժամանակակից ոճով, կամ ֆիզիկայի դասին՝ Էյնշտեյնին՝ լաբորատորիայում փորձեր անելիս։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս վիզուալացնել ցանկացած գաղափար՝ դասը դարձնելով անմոռանալի։

🚀 Ուզո՞ւմ եք դառնալ AI մասնագետ Ձեր դպրոցում։

Սա ընդամենը փոքրիկ օրինակ էր, թե ինչ կարող է անել AI-ը։ Մենք շուտով մեկնարկում ենք «Արհեստական բանականությունը ուսուցիչների համար» հատուկ դասընթաց։

Սա ընդամենը փոքրիկ օրինակ էր, թե ինչ կարող է անել AI-ը։ Մենք շուտով մեկնարկում ենք «Արհեստական բանականությունը ուսուցիչների համար» հատուկ դասընթաց։

Դասընթացի ընթացքում մենք ոչ միայն կսովորենք նկարներ ստեղծել, այլև՝

 ✔︎Պատրաստել ուսուցողական տեսանյութեր (Video AI):

✔︎ Ստեղծել ինտերակտիվ նյութեր, որոնք կգրավեն նույնիսկ ամենաանուշադիր աշակերտին։

Բաց մի՛ թողեք կրթական հեղափոխությանը միանալու հնարավորությունը։ Հետևեք մեր էջին՝ մանրամասների համար։

Մարիաննա Խաչատրյան

Հեղ.՝ Մարիաննա Խաչատրյան

Հրապարակվել է ՝ 22 Նոյ 2025