Ամանորյա անակնկալ. Մենք պատրաստում ենք 30 անվճար պրեզենտացիա Ձեր պատվերով (+ Նվեր Gamma AI-ից)

Ամանորյա անակնկալ. Մենք պատրաստում ենք 30 անվճար պրեզենտացիա Ձեր պատվերով (+ Նվեր Gamma AI-ից)

Սիրելի՛ ուսուցիչներ, մոտենում են ամանորյա տոները, և մենք գիտենք, թե որքան ծանրաբեռնված է լինում տարեվերջը ուսումնական հաստատություններում։ Դասեր, ամփոփումներ, հաշվետվություններ...

Դեկտեմբերի 18-ից սկսվում է « Արհեստական բանականություն ուսուցիչների համար» եռօրյա դասընթացը (Ընդանուր արժեքը՝ ընդամենը 2900 դրամ),որին 5 ուսուցիչ կարող են մասնակցել անվճար, պայմանները շատ պարզ են, մանրամասների համար սեղմեք այստեղ։

Որպեսզի թեթևացնենք ձեր հոգսը և Ամանորին ընդառաջ փոքրիկ նվեր մատուցենք, մենք որոշել ենք գործի դնել մեր AI հմտությունները՝ հատուկ ձեզ համար։

Մենք պատրաստելու ենք 30 ԱՆՎՃԱՐ ՊՐԵԶԵՆՏԱՑԻԱ՝ հիմնված հենց ձեր առաջարկած թեմաների վրա։

🎁 Նվեր #1. Մենք ստեղծում ենք պրեզենտացիան ՁԵԶ համար

Ունե՞ք դասի թեմա, որի համար վաղուց ուզում էիք գեղեցիկ, ժամանակակից սլայդեր ունենալ, բայց ժամանակը չէր հերիքում։ Մենք դա կանենք ձեր փոխարեն։

Ինչպե՞ս է դա աշխատում.

Մենք հավաքագրում ենք ձեր ցանկությունները (թեման, դասարանը, նյութերը)։

Ստացված հայտերից պատահականության սկզբունքով ընտրում ենք 30 թեմա։

Պատրաստում ենք պրոֆեսիոնալ պրեզենտացիաներ։

Պատրաստի նյութը ուղարկում ենք թե՛ պատվիրատուի էլ. հասցեին, թե՛ տեղադրում ենք կայքում՝ բոլորի համար հասանելի։

Ինչպե՞ս պատվիրել. Պարզապես լրացրեք ներքևի հակիրճ ֆորման՝ նշելով, թե կոնկրետ ի՞նչ թեմայի շուրջ և ո՞ր դասարանի համար եք ցանկանում ստանալ պրեզենտացիան։

Կարևոր է. Մեկ ուսուցիչը կարող է լրացնել ֆորման մի քանի անգամ՝ տարբեր թեմաների համար։ Որքան շատ լրացնեք, այնքան մեծ է հավանականությունը, որ հենց ձեր թեման կընտրվի։

👇 Լրացրեք հայտը այստեղ
 

🎁 Նվեր #2. Ստացեք 400+200 կրեդիտ (15 անվճար պրեզենտացիա) Gamma AI-ից

Եթե դուք ինքներդ եք ցանկանում փորձարկել արհեստական բանականության հրաշքները և րոպեների ընթացքում ստեղծել սլայդեր, մենք ունենք ևս մեկ անակնկալ։

Մենք տրամադրում հատուկ հղում՝ պրեզենտացիաներ ստեղծող լավագույն ԱԲ հարթակներից մեկից՝  Gamma AI-ից։

Ի՞նչ եք ստանում. Եթե գրանցվեք մեր տրամադրած հղումով, դուք կստանաք 200 բոնուսային կրեդիտ։ Սա նշանակում է, որ դուք կկարողանաք ստեղծել մոտ 15 պրեզենտացիա բացարձակապես անվճար։

⚠️ Ուշադրություն. Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվելիս ստեղծել ՆՈՐ հաշիվ (Sign up),այլ ոչ թե մուտք գործել հին էջով (Log in): 
 

https://gamma.app/signup?r=5girkcq96g5yje7

🚀 Ստացեք ձեր 200 կրեդիտը և սկսեք ստեղծել հիմա

Սիրով սպասում ենք ձեր թեմաներին։ Արդյունքները կամփոփենք մինչև տարեվերջ և բոլոր 30 պատրաստի աշխատանքները կհրապարակենք մեր կայքում։

Հետևեք թարմացումներին և կիսվեք այս հնարավորությամբ ձեր կոլեգաների հետ։

Մարիաննա Խաչատրյան

Հեղ.՝ Մարիաննա Խաչատրյան

Հրապարակվել է ՝ 11 Դեկ 2025