
Աստիճանական բարդությամբ առաջադրանքներ — 9-րդ դասարանի հայոց լեզու
Այս հրահանգը պատրաստվել է մեր համայնքի քվեարկության արդյունքում՝ հատուկ 9-րդ դասարանի հայոց լեզվի համար։
Այն օգնում է բարդ թեման բացատրել ոչ միայն կանոնով, այլ օրինակներով, համեմատություններով, սխալ պատկերացումների բացահայտմամբ և կիրառական առաջադրանքներով։
Եթե այլ առարկա եք դասավանդում, կարդացեք նյութը մինչև վերջ․ ցույց ենք տալիս նաև՝ ինչպես նույն մեթոդը հարմարեցնել ձեր առարկային և դասարանին։
Կարող եք օգտագործել Gemini, ChatGPT, Gemini Notebook, Claude գործիքներ։
1. Եթե դասավանդում եք հայոց լեզու՝ 9-րդ դասարան
Պատճենեք ներքևի հրահանգը։
Մուգ նշված հատվածներում գրեք ձեր թեման, դասագրքի նյութը կամ սովորողների դժվարությունը և ուղարկեք ChatGPT-ին կամ Gemini-ին։
💡 Օգտակար հուշում. Կարիք չկա դասագրքի նյութը երկար մուտքագրել. պարզապես լուսանկարեք դասագրքի էջը և կցեք AI-ին (ChatGPT կամ Gemini)՝ ներքևի հրահանգի հետ միասին։
№3․ Աստիճանական բարդությամբ առաջադրանքներ — 9-րդ դասարանի հայոց լեզու
Դու 9-րդ դասարանի հայոց լեզվի փորձառու ուսուցիչ և մեթոդիստ ես։ [թեմա] թեմայի համար ստեղծիր առաջադրանքների հաջորդականություն, որը սովորողին քայլ առ քայլ կտանի պարզ ճանաչումից մինչև ինքնուրույն և հիմնավորված կիրառում։
Սովորողներն արդեն գիտեն՝ [գրեք]
Հիմնական դժվարությունը՝ [գրեք]
Օգտագործվող նյութը՝ [կցեք, եթե կա]Նախ որոշիր՝ թեման իրականում հասկանալու համար սովորողը ինչ մտածողական ճանապարհ պետք է անցնի։ Այդ ճանապարհով կառուցիր մեկ ամբողջական շարք, որտեղ առաջին առաջադրանքը ստուգում է հիմնական երևույթի ճանաչումը, իսկ յուրաքանչյուր հաջորդը պահանջում է նախորդ քայլում ձեռք բերած գիտելիքը և ավելացնում մեկ նոր դժվարություն։
Առաջադրանքները զարգացրու այս տրամաբանությամբ՝ ճանաչել → տարբերակել → բացատրել → գտնել և ուղղել սխալը → ընտրել ու հիմնավորել → կիրառել նոր համատեքստում → ինքնուրույն ստեղծել։ Նույն լեզվական գաղափարը պահիր ամբողջ շարքի հիմքում, որպեսզի առաջադրանքները չդառնան իրարից անկախ վարժություններ։
Վերջին առաջադրանքում սովորողը պետք է առանց պատրաստի օրինակի ինքնուրույն ստեղծի կամ վերափոխի լեզվական նյութ և բացատրի՝ ինչու է կիրառել հենց այդ լուծումը։
Յուրաքանչյուր առաջադրանքի համար կարճ նշիր՝ ինչ է այն ստուգում, իսկ եթե սովորողը սխալվում է՝ ինչ դժվարության մասին կարող է դա հուշել ուսուցչին։
Եթե նյութ եմ կցել, առաջնորդվիր դրանով։ Մի հորինիր լեզվական կանոններ կամ սովորողների դեռ չանցած գիտելիքներ։ Օգտագործիր գրագետ արևելահայերեն և պահպանիր 9-րդ դասարանի մակարդակը։
Ստացված նյութը դիտարկիր որպես աշխատանքային տարբերակ․ վերջնական կիրառությունից առաջ այն պետք է ստուգվի և անհրաժեշտության դեպքում ճշտվի հայոց լեզվի մասնագետի կողմից։
☞Կարևոր է․ AI-ի ստացած պատասխանի որակը մեծապես կախված է ձեր տրամադրած համատեքստից, մասնագիտական դիտարկումներից և հետագա վերահսկումից։ Ստացված նյութը դիտարկեք որպես աշխատանքային տարբերակ․ ստուգեք կանոնները, օրինակները և ձևակերպումները՝ ձեր առարկայական գիտելիքի, դասագրքի և ուսումնական ծրագրի հիման վրա։
2. Ինչպե՞ս հարմարեցնել այլ առարկայի
Եթե դասավանդում եք մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն կամ այլ առարկա, պետք չէ պարզապես փոխարինել «հայոց լեզու» բառը։ Պատճենեք վերևի հրահանգը և դրա վերջում ավելացրեք ընդամենը մեկ տող.
«Այս ամբողջ տրամաբանությունը (օրինակից դեպի կանոն, տեսողական քարտեզ, հակաօրինակներ, ալգորիթմ) հարմարեցրու [առարկայի անվանումը] առարկայի [դասարանը] դասարանի [թեման] թեմային»։
💬 Փորձե՞լ եք հրահանգը։
Վերադարձեք Facebook-ի մեր հրապարակմանը և մեկնաբանություններում կիսվեք՝
ո՞ր թեմայով փորձեցիք և ի՞նչ ստացաք։
Հետաքրքիր արդյունք ստանալու դեպքում կարող եք նաև տեղադրել ստեղծված նյութի մի հատվածը։
Եթե դեռ չեք հետևում High-End Learning-ին, միացեք մեր Facebook-ի և Instagram-ի էջերին, որպեսզի բաց չթողնեք նոր AI հրահանգները, կիրառելի նյութերը, անվճար ուղեցույցներն ու առաջիկա հնարավորությունները։

Հեղ.՝ Աստղիկ Գևորգյան
Հրապարակվել է ՝ 06 Հոկ 2026