Իրավիճակային խնդիր՝ կյանքի հետ կապով — 9-րդ դասարանի հայոց լեզու

Իրավիճակային խնդիր՝ կյանքի հետ կապով — 9-րդ դասարանի հայոց լեզու

Այս հրահանգը պատրաստվել է մեր համայնքի քվեարկության արդյունքում՝ հատուկ 9-րդ դասարանի հայոց լեզվի համար։
Այն օգնում է բարդ թեման բացատրել ոչ միայն կանոնով, այլ օրինակներով, համեմատություններով, սխալ պատկերացումների բացահայտմամբ և կիրառական առաջադրանքներով։

Եթե այլ առարկա եք դասավանդում, կարդացեք նյութը մինչև վերջ․ ցույց ենք տալիս նաև՝ ինչպես նույն մեթոդը հարմարեցնել ձեր առարկային և դասարանին։

Կարող եք օգտագործել Gemini, ChatGPT, Gemini Notebook, Claude գործիքներ։

1. Եթե դասավանդում եք հայոց լեզու՝ 9-րդ դասարան

Պատճենեք ներքևի հրահանգը։
Մուգ նշված հատվածներում գրեք ձեր թեման, դասագրքի նյութը կամ սովորողների դժվարությունը և ուղարկեք ChatGPT-ին կամ Gemini-ին։  

💡 Օգտակար հուշում. Կարիք չկա դասագրքի նյութը երկար մուտքագրել. պարզապես լուսանկարեք դասագրքի էջը և կցեք AI-ին (ChatGPT կամ Gemini)՝ ներքևի հրահանգի հետ միասին։

№4․ Իրավիճակային խնդիր՝ կյանքի հետ կապով — 9-րդ դասարանի հայոց լեզու

Դու 9-րդ դասարանի հայոց լեզվի փորձառու ուսուցիչ և մեթոդիստ ես։ Օգնիր ինձ [թեմա] թեմայի համար ստեղծել իրական կյանքին մոտ իրավիճակային առաջադրանք, որտեղ սովորողը ստիպված կլինի լեզվական գիտելիքը կիրառել ոչ թե կանոնը վերարտադրելու, այլ իրական հաղորդակցական խնդիր լուծելու համար։

Սովորողներն արդեն գիտեն՝ [գրեք]
Հիմնական դժվարությունը՝ [գրեք՝ ինչն են շփոթում կամ սխալ կիրառում]
Օգտագործվող նյութը՝ [կցեք, եթե կա]

Նախ որոշիր՝ այս թեմայի իմացությունն իրական խոսքում կամ գրավոր հաղորդակցությունում ինչ որոշման վրա կարող է ազդել։ Դրա հիման վրա ստեղծիր մեկ բնական իրավիճակ, որը կարող է իրականում հանդիպել 9-րդ դասարանի սովորողին՝ օրինակ հաղորդագրություն, հայտարարություն, նամակ, հրապարակման տեքստ, խմբագրման խնդիր կամ այլ հաղորդակցական իրավիճակ։ Մի ավելացրու «կյանքի հետ կապ» միայն պատմության տեսքով․ լեզվական կանոնի ճիշտ կամ սխալ կիրառումը պետք է իրականում փոխի իմաստը, հստակությունը, կետադրությունը, ոճը կամ հաղորդակցության արդյունավետությունը։

Տուր սովորողին անհրաժեշտ նյութը և խնդիրը այնպես, որ նա նախ նկատի լեզվական դժվարությունը, ապա ընտրի կամ առաջարկի լուծում, վերափոխի համապատասխան հատվածը և հիմնավորի իր ընտրությունը՝ կիրառելով թեմայի տրամաբանությունը։

Այնուհետև ավելացրու իրավիճակի մեկ փոքր փոփոխություն, որի դեպքում նախկին լուծումն այլևս ավտոմատ չի աշխատի, և սովորողը ստիպված կլինի նորից մտածել ու հարմարեցնել իր որոշումը։ Այսպիսով առաջադրանքը պետք է ցույց տա՝ նա իսկապե՞ս հասկացել է թեման, թե՞ պարզապես կրկնում է սովորած ձևը։

Վերջում տուր ուսուցչին կարճ գնահատման ուղեցույց՝ ինչից հասկանալ, որ սովորողը ճիշտ է կիրառել գիտելիքը, հիմնավորել ընտրությունը և հասկացել դրա ազդեցությունը հաղորդակցության վրա։

Եթե նյութ եմ կցել, առաջնորդվիր դրանով։ Մի հորինիր լեզվական կանոններ կամ դեռ չանցած գիտելիքներ։ Օգտագործիր բնական, գրագետ արևելահայերեն և պահպանիր 9-րդ դասարանի մակարդակը։ Ստացված նյութը ներկայացրու որպես աշխատանքային տարբերակ․ վերջնական կիրառությունից առաջ այն պետք է ստուգվի և անհրաժեշտության դեպքում ճշտվի տվյալ առարկայի մասնագետի կողմից։

☞Կարևոր է․ AI-ի ստացած պատասխանի որակը մեծապես կախված է ձեր տրամադրած համատեքստից, մասնագիտական դիտարկումներից և հետագա վերահսկումից։ Ստացված նյութը դիտարկեք որպես աշխատանքային տարբերակ․ ստուգեք կանոնները, օրինակները և ձևակերպումները՝ ձեր առարկայական գիտելիքի, դասագրքի և ուսումնական ծրագրի հիման վրա։

2. Ինչպե՞ս հարմարեցնել այլ առարկայի

Եթե դասավանդում եք մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն կամ այլ առարկա, պետք չէ պարզապես փոխարինել «հայոց լեզու» բառը։ Պատճենեք վերևի հրահանգը և դրա վերջում ավելացրեք ընդամենը մեկ տող.

«Այս ամբողջ տրամաբանությունը (օրինակից դեպի կանոն, տեսողական քարտեզ, հակաօրինակներ, ալգորիթմ) հարմարեցրու [առարկայի անվանումը] առարկայի [դասարանը] դասարանի [թեման] թեմային»։

💬 Փորձե՞լ եք հրահանգը։ 

Վերադարձեք Facebook-ի մեր հրապարակմանը և մեկնաբանություններում կիսվեք՝
ո՞ր թեմայով փորձեցիք և ի՞նչ ստացաք։

Հետաքրքիր արդյունք ստանալու դեպքում կարող եք նաև տեղադրել ստեղծված նյութի մի հատվածը։

Եթե դեռ չեք հետևում High-End Learning-ին, միացեք մեր Facebook-ի և Instagram-ի էջերին, որպեսզի բաց չթողնեք նոր AI հրահանգները, կիրառելի նյութերը, անվճար ուղեցույցներն ու առաջիկա հնարավորությունները։

Աստղիկ Գևորգյան

Հեղ.՝ Աստղիկ Գևորգյան

Հրապարակվել է ՝ 04 Հոկ 2026