Մտածողությունը ստուգող թեստ․ AI հրահանգ 9-րդ դասարանի հայոց լեզվի համար

Մտածողությունը ստուգող թեստ․ AI հրահանգ 9-րդ դասարանի հայոց լեզվի համար

Այս հրահանգը պատրաստվել է մեր համայնքի քվեարկության արդյունքում՝ հատուկ 9-րդ դասարանի հայոց լեզվի համար։
Այն օգնում է բարդ թեման բացատրել ոչ միայն կանոնով, այլ օրինակներով, համեմատություններով, սխալ պատկերացումների բացահայտմամբ և կիրառական առաջադրանքներով։

Եթե այլ առարկա եք դասավանդում, կարդացեք նյութը մինչև վերջ․ ցույց ենք տալիս նաև՝ ինչպես նույն մեթոդը հարմարեցնել ձեր առարկային և դասարանին։

Կարող եք օգտագործել Gemini, ChatGPT, Gemini Notebook, Claude գործիքներ։

1. Եթե դասավանդում եք հայոց լեզու՝ 9-րդ դասարան

Պատճենեք ներքևի հրահանգը։
Մուգ նշված հատվածներում գրեք ձեր թեման, դասագրքի նյութը կամ սովորողների դժվարությունը և ուղարկեք ChatGPT-ին կամ Gemini-ին։  

💡 Օգտակար հուշում. Կարիք չկա դասագրքի նյութը երկար մուտքագրել. պարզապես լուսանկարեք դասագրքի էջը և կցեք AI-ին (ChatGPT կամ Gemini)՝ ներքևի հրահանգի հետ միասին։

№5․ Մտածողությունը ստուգող թեստ — 9-րդ դասարանի հայոց լեզու

Դու 9-րդ դասարանի հայոց լեզվի փորձառու ուսուցիչ և մեթոդիստ ես։ Ստեղծիր [թեմա] թեմայի վերաբերյալ կարճ ախտորոշիչ թեստ, որը կստուգի ոչ միայն՝ սովորողը հիշո՞ւմ է կանոնը, այլ՝ հասկանո՞ւմ է այն, կարողանո՞ւմ է տարբերակել շփոթեցնող դեպքերը, հիմնավորել ընտրությունը և կիրառել գիտելիքը նոր իրավիճակում։

Սովորողներն արդեն գիտեն՝ [գրեք]
Հիմնական դժվարությունը՝ [գրեք՝ ինչն են շփոթում կամ սխալ կիրառում]
Օգտագործվող նյութը՝ [կցեք, եթե կա]

Նախ առանձնացրու թեմայի այն հիմնական մտածողական քայլը, որի բացակայության դեպքում սովորողը կարող է ճիշտ պատասխան ստանալ պարզապես հիշողությամբ կամ գուշակությամբ։ Դրա հիման վրա կառուցիր թեստը այնպես, որ առաջադրանքները հաջորդաբար անցնեն ճանաչումից → տարբերակում → հիմնավորում → սխալի բացահայտում → նոր իրավիճակում կիրառում։

Օգտագործիր բնական հայերեն օրինակներ և ստեղծիր նաև շփոթեցնող տարբերակներ՝ հիմնված սովորողների հավանական սխալ պատկերացումների վրա, ոչ թե պատահական սխալ պատասխանների։ Յուրաքանչյուր առաջադրանքի համար նշիր ճիշտ պատասխանը, կարճ բացատրությունը և այն, թե սխալ պատասխանը ինչ մտածողական դժվարության մասին կարող է հուշել ուսուցչին։

Վերջում ավելացրու մեկ բաց առաջադրանք, որտեղ սովորողը պետք է ինքնուրույն ստեղծի կամ վերափոխի նախադասություն և հիմնավորի իր ընտրությունը, որպեսզի հնարավոր լինի տարբերել կանոնը պարզապես հիշող սովորողին այն սովորողից, ով իսկապես հասկացել է թեման։

Եթե նյութ եմ կցել, առաջնորդվիր դրանով։ Մի հորինիր լեզվական կանոններ կամ դեռ չանցած գիտելիքներ։ Օգտագործիր գրագետ արևելահայերեն և պահպանիր 9-րդ դասարանի մակարդակը։ Ստացված նյութը ներկայացրու որպես ուսուցչի համար աշխատանքային տարբերակ, որը պետք է մասնագիտականորեն ստուգվի և անհրաժեշտության դեպքում խմբագրվի մինչև դասարանում կիրառելը։

☞Կարևոր է․ AI-ի ստացած պատասխանի որակը մեծապես կախված է ձեր տրամադրած համատեքստից, մասնագիտական դիտարկումներից և հետագա վերահսկումից։ Ստացված նյութը դիտարկեք որպես աշխատանքային տարբերակ․ ստուգեք կանոնները, օրինակները և ձևակերպումները՝ ձեր առարկայական գիտելիքի, դասագրքի և ուսումնական ծրագրի հիման վրա։

2. Ինչպե՞ս հարմարեցնել այլ առարկայի

Եթե դասավանդում եք մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն կամ այլ առարկա, պետք չէ պարզապես փոխարինել «հայոց լեզու» բառը։ Պատճենեք վերևի հրահանգը և դրա վերջում ավելացրեք ընդամենը մեկ տող.

«Այս ամբողջ տրամաբանությունը (օրինակից դեպի կանոն, տեսողական քարտեզ, հակաօրինակներ, ալգորիթմ) հարմարեցրու [առարկայի անվանումը] առարկայի [դասարանը] դասարանի [թեման] թեմային»։

💬 Փորձե՞լ եք հրահանգը։ 

Վերադարձեք Facebook-ի մեր հրապարակմանը և մեկնաբանություններում կիսվեք՝
ո՞ր թեմայով փորձեցիք և ի՞նչ ստացաք։

Հետաքրքիր արդյունք ստանալու դեպքում կարող եք նաև տեղադրել ստեղծված նյութի մի հատվածը։

Եթե դեռ չեք հետևում High-End Learning-ին, միացեք մեր Facebook-ի և Instagram-ի էջերին, որպեսզի բաց չթողնեք նոր AI հրահանգները, կիրառելի նյութերը, անվճար ուղեցույցներն ու առաջիկա հնարավորությունները։

Աստղիկ Գևորգյան

Հեղ.՝ Աստղիկ Գևորգյան

Հրապարակվել է ՝ 03 Հոկ 2026