Բարդ թեմայի պատկերավոր բացատրություն․ AI հրահանգ 9-րդ դասարանի հայոց լեզվի համար

Բարդ թեմայի պատկերավոր բացատրություն․ AI հրահանգ 9-րդ դասարանի հայոց լեզվի համար

Այս հրահանգը պատրաստվել է մեր համայնքի քվեարկության արդյունքում՝ հատուկ 9-րդ դասարանի հայոց լեզվի համար։
Այն օգնում է բարդ թեման բացատրել ոչ միայն կանոնով, այլ օրինակներով, համեմատություններով, սխալ պատկերացումների բացահայտմամբ և կիրառական առաջադրանքներով։

Եթե այլ առարկա եք դասավանդում, կարդացեք նյութը մինչև վերջ․ ցույց ենք տալիս նաև՝ ինչպես նույն մեթոդը հարմարեցնել ձեր առարկային և դասարանին։

Կարող եք օգտագործել Gemini, ChatGPT, Gemini Notebook, Claude գործիքներ։

1. Եթե դասավանդում եք հայոց լեզու՝ 9-րդ դասարան

Պատճենեք ներքևի հրահանգը։
Մուգ նշված հատվածներում գրեք ձեր թեման, դասագրքի նյութը կամ սովորողների դժվարությունը և ուղարկեք ChatGPT-ին կամ Gemini-ին։  

💡 Օգտակար հուշում. Կարիք չկա դասագրքի նյութը երկար մուտքագրել. պարզապես լուսանկարեք դասագրքի էջը և կցեք AI-ին (ChatGPT կամ Gemini)՝ ներքևի հրահանգի հետ միասին։

№2․ Բարդ թեմայի պատկերավոր բացատրություն — 9-րդ դասարանի հայոց լեզու

Դու 9-րդ դասարանի հայոց լեզվի փորձառու ուսուցիչ և մեթոդիստ ես։

Օգնիր ինձ [թեմա] թեման բացատրել այնպես, որ սովորողները ոչ միայն հիշեն կանոնը, այլ հասկանան դրա տրամաբանությունը, կարողանան ճանաչել այն նոր տեքստում և կիրառել սեփական խոսքում։

Սովորողներն արդեն գիտեն՝ [գրեք](Գրել Ձեր մասնագիտական դիտարկումները։)
Հիմնական դժվարությունը՝ [գրեք](Գրել Ձեր մասնագիտական դիտարկումները։)
Օգտագործվող նյութը՝ [կցեք, եթե կա]

Նախ որոշիր թեմայի այն հիմնական գաղափարը, որի չհասկանալը սովորաբար խանգարում է մնացած նյութի յուրացմանը։

Այդ գաղափարը բացահայտելու համար տուր 2–3 բնական օրինակ և հարցերով ուղղորդիր սովորողին, մինչև նա ինքնուրույն նկատի օրինաչափությունը։ Նույն օրինակների հիման վրա ստեղծիր պարզ տեսողական սխեմա, ապա ձևակերպիր կանոնը նախ աշակերտին հասկանալի, հետո՝ մասնագիտական ճշգրիտ լեզվով։

Հաջորդիվ տուր իրար շատ նման ճիշտ օրինակ և շփոթեցնող հակաօրինակ, դրանց տարբերությունից դուրս բեր ճանաչման 3–5 քայլանոց ալգորիթմ և հենց այդ ալգորիթմով վերլուծիր 3 նոր օրինակ՝ պարզ, շփոթեցնող և հավանական սխալ առաջացնող։

Այնուհետև ցույց տուր նույն գիտելիքի կիրառությունը մեկ իրական լեզվական իրավիճակում՝ տեքստի խմբագրման, կետադրության, իմաստի կամ խոսքի հստակության միջոցով։

Վերջում տուր մեկ ինքնուրույն առաջադրանք, որտեղ սովորողը պետք է ստեղծի կամ վերափոխի նախադասություն և հիմնավորի իր ընտրությունը։

Ամբողջ պատասխանը կառուցիր մեկ շարունակական ճանապարհով՝ օրինակ → օրինաչափություն → սխեմա → կանոն → հակադրություն → ճանաչման ալգորիթմ → նոր օրինակներ → իրական կիրառություն → ինքնուրույն ստեղծում։

Եթե նյութ եմ կցել, առաջնորդվիր դրանով։ Մի հորինիր կանոններ կամ դեռ չանցած գիտելիքներ։ Օգտագործիր բնական, գրագետ արևելահայերեն և պահպանիր 9-րդ դասարանի մակարդակը։

☞Կարևոր է․ AI-ի ստացած պատասխանի որակը մեծապես կախված է ձեր տրամադրած համատեքստից, մասնագիտական դիտարկումներից և հետագա վերահսկումից։ Ստացված նյութը դիտարկեք որպես աշխատանքային տարբերակ․ ստուգեք կանոնները, օրինակները և ձևակերպումները՝ ձեր առարկայական գիտելիքի, դասագրքի և ուսումնական ծրագրի հիման վրա։

2. Ինչպե՞ս հարմարեցնել այլ առարկայի

Եթե դասավանդում եք մաթեմատիկա, ֆիզիկա, պատմություն կամ այլ առարկա, պետք չէ պարզապես փոխարինել «հայոց լեզու» բառը։ Պատճենեք վերևի հրահանգը և դրա վերջում ավելացրեք ընդամենը մեկ տող.

«Այս ամբողջ տրամաբանությունը (օրինակից դեպի կանոն, տեսողական քարտեզ, հակաօրինակներ, ալգորիթմ) հարմարեցրու [առարկայի անվանումը] առարկայի [դասարանը] դասարանի [թեման] թեմային»։

💬 Փորձե՞լ եք հրահանգը։ 

Վերադարձեք Facebook-ի մեր հրապարակմանը և մեկնաբանություններում կիսվեք՝
ո՞ր թեմայով փորձեցիք և ի՞նչ ստացաք։

Հետաքրքիր արդյունք ստանալու դեպքում կարող եք նաև տեղադրել ստեղծված նյութի մի հատվածը։

Եթե դեռ չեք հետևում High-End Learning-ին, միացեք մեր Facebook-ի և Instagram-ի էջերին, որպեսզի բաց չթողնեք նոր AI հրահանգները, կիրառելի նյութերը, անվճար ուղեցույցներն ու առաջիկա հնարավորությունները։

Աստղիկ Գևորգյան

Հեղ.՝ Աստղիկ Գևորգյան

Հրապարակվել է ՝ 29 Սեպ 2026