
Մոռացե՛ք համացանցի միօրինակ նկարները. 10 կախարդական AI ոճ փոքրիկների համար
Երեխաների համար ուսումնական նյութեր, աշխատանքային թերթիկներ կամ հեքիաթներ պատրաստելիս ամենադժվար քայլերից մեկը համապատասխան, ջերմ ու գրավիչ նկարներ գտնելն է։ Համացանցի ստանդարտ նկարները հաճախ լինում են միօրինակ կամ չեն փոխանցում այն տրամադրությունը, որն ուզում ենք տալ փոքրիկներին։
Արհեստական բանականությունը թույլ է տալիս րոպեների ընթացքում ստեղծել հենց այնպիսի պատկեր, ինչպիսին պատկերացնում եք։ Գաղտնիքը ճիշտ ոճ ընտրելու մեջ է։
Ստորև ներկայացված են 10 ոճեր և դրանց պատրաստի անգլերեն հրահանգները, որոնք կարող եք պատճենել և փորձարկել պատկերաստեղծ AI գործիքներում` 
01. 3D մուլտֆիլմային ոճ (Soft 3D Cartoon)
Հիանալի է հեքիաթային հերոսների, ուրախ իրավիճակների և ժամանակակից անիմացիոն մուլտֆիլմերի տրամադրություն ստանալու համար։
Create a cheerful child with a cute puppy in a colorful garden, soft 3D cartoon style, rounded shapes, expressive eyes, warm cinematic lighting, playful and child-friendly atmosphere.
02. Ջրաներկ հեքիաթային ոճ (Soft Watercolor)
Նուրբ, հանգիստ և պաստելային երանգներով ոճ, որը հիշեցնում է դասական մանկական գրքերի նկարազարդումները։ Իդեալական է զգացմունքային պատմությունների համար։
Create a sweet child with a cute puppy in a flower garden, soft watercolor storybook style, delicate brush textures, pastel colors, gentle light, dreamy children’s book atmosphere.

03. Թղթե կոլաժ (Layered Paper Cutout)
Շերտավոր, ձեռագործ թղթի էֆեկտով ոճ։ Շատ լավ է նայվում տեխնոլոգիայի դասերին, լեպբուքերում կամ տարրական դասարանների պաստառներում։
Create a happy child with a puppy in a colorful garden, layered paper cutout style, handmade paper textures, simple shapes, soft shadows, playful children’s craft aesthetic.
04. Կավե անիմացիա (Claymation)
Ծավալուն, փափուկ կավե մոդելավորման տեսք, ինչպես սիրված անիմացիոն ֆիլմերում։ Գրավում է փոքրիկների ուշադրությունը իր ծավալային ու խաղալիքանման կերպարներով։
Create a cheerful child with a cute puppy, handmade clay animation style, soft rounded clay shapes, visible sculpted texture, warm studio lighting, playful stop-motion look.

05. Մանկական գրքի նկարազարդում (Classic Children’s Book)
Ջերմ, հեքիաթային և մանրակրկիտ մշակված ոճ, որը ստեղծում է տնային հարմարավետության ու պատմություն լսելու մթնոլորտ։
Create a charming child with a puppy in a cozy garden, classic children’s book illustration style, warm colors, hand-painted details, gentle expressions, magical storytelling mood.
06. Կոմիքսային ոճ (Comic Book Style)
Դինամիկ, վառ գծերով ու եռանդուն կերպարներով ոճ։ Իդեալական է արկածային պատմությունների, երկխոսությունների և խաղային առաջադրանքների համար։
Create an adventurous child running with a happy puppy, colorful comic book style, bold outlines, dynamic pose, expressive movement, bright colors and playful action.

07. Գունամատիտ և կավիճ (Colored Pencil & Chalk)
Նմանակում է հենց երեխայի կամ ուսուցչի ձեռքով արված նկարին։ Անմիջական է, հարազատ ու շատ բնական։
Create a joyful child with a puppy in a sunny garden, colored pencil and chalk style, hand-drawn lines, textured paper, imperfect playful strokes, authentic children’s artwork feel.
08. Կախարդական ֆենթեզի (Magical Fantasy)
Փայլեր, աստղեր և հեքիաթային էակներ։ Այս ոճը հրաշալի է երևակայությունը զարգացնող առաջադրանքների և առասպելական թեմաների համար։
Create a child exploring a magical garden with a cute fantasy creature, glowing stars, sparkling lights, enchanted flowers, dreamy fantasy illustration, whimsical and child-friendly atmosphere.

09. Ֆետրե ձեռագործ ոճ (Felt Craft)
Կարերի և փափուկ կտորի տեսք ունեցող պատկերներ, որոնք արտացոլում են ձեռագործ աշխատանքի ջերմությունը։ Հիանալի տարբերակ է վաղ տարիքի երեխաների զարգացնող նյութերի համար։
Create a happy child with a puppy in a garden made entirely from felt, soft fabric textures, visible stitching, handmade craft details, cozy colors and adorable toy-like characters.
10. Սիրունիկ ստիկերային ոճ (Kawaii Sticker)
Կլորավուն ձևեր, սպիտակ եզրագծեր և ժպտերես կերպարներ։ Հարմար են տպելու, խրախուսական պիտակներ կամ խաղային քարտեր պատրաստելու համար։
Create a cute child and puppy as kawaii stickers, rounded shapes, simple happy faces, thick white sticker borders, soft cheerful colors, playful sticker-sheet composition.
Ինչպե՞ս հարմարեցնել ձեր կարիքներին
Հիշե՛ք, որ այս հրահանգներում կարող եք փոխել կերպարին և միջավայրը.
Փոխարինե՛ք child with a cute puppy-ն ձեր ուզած կերպարով (օրինակ՝ a curious little girl with a magnifying glass կամ a friendly bear reading a book)։
Փոխարինե՛ք միջավայրը in a cozy classroom, under the ocean կամ in autumn forest արտահայտություններով։
Ոճային նկարագրությունը (ստորակետից հետո ընկած հատվածը) թողեք նույնը։


Հեղ.՝ Աստղիկ Գևորգյան
Հրապարակվել է ՝ 16 Սեպ 2026