Արհեստական Բանականության Դասընթաց
Դասավանդողների համար
Դուք Սիրում Եք Դասավանդել, Բայց …
Եկեք անկեղծ լինենք՝ այսօրվա ուսուցչի աշխատանքը չափազանց պահանջկոտ է։
Ժամեր եք ծախսում դասեր պլանավորելու, գնահատելու, նյութեր պատրաստելու և ձեր աշակերտներին ներգրավելու համար։
Դուք սիրում եք ձեր գործը, բայց ինչքա՞ն կցանկանայիքավելի շատ ժամանակ ունենալուսուցանելուև ձեր աշակերտների հետ կապ հաստատելու համար։
Ի՞նչ, Եթե ԱԲ-ն Կարող Է Թեթևացնել Ձեր Բեռը
Ստեղծել անհատականացված դասի պլան
Օրվա դասը նախօրոք պլանավորելը պարտադիր է, չէ որ ժամանակը սահմանափակ է, իսկ մենք պետք է հասցնենք հարցում անել, նոր թեմա բացատրել, վարժություններ կատարել, կրկնել...
Արհեստական բանականությունը օգնում է րոպեների կտրվածքով պլանավորել ամեն ինչ ու կազմել անհատականացված ծրագիր լսարանին համապատասխան:
Կազմել թեստեր, խաղեր ու վարժություններ
Ժամանակ առ ժամանակ պետք է ամփոփենք թեմաները ու ստուգենք երեխաների/ ուսանողների/ գիտելիքները: ԱԲ-ը րոպեների ընթացքում կազմում է հարցեր, թեստեր, տարբեր բնույթի վարժություններ նշելով նաև ճիշտ պատասխանները: Կարող ենք միայն թեմայի վերնագիր նշել, կամ տալ կոնկրետ նյութ, որից պետք է կազմվեն թեստերը:
Պատրաստել ներգրավող սահիկաշարեր
Խոստովանենք, որ գրավիչ ներկայացումից շատ բան է կախված: Այլևս պետք չէ ժամերով պրեզենտացիա պատրաստել. այս դաժանակիր աշխատանքը մեր AI օգնականը կանի մի քանի ժամերի, չէ, չէ...րոպեների ընթացքում: Միայն պետք է ճիշտ գործիքը կիրառեք ճիշտ ձևով:
Արդյունքում կունենք հետաքրքրիր, նկարներով ու անիմացված սլայդներ:
Լուծել բարդ խնդիրներ ու առաջադրանքներ
Բոլորիս հետ էլ պատահում է, երբ պահի տակ չենք կարողանում լուծել մաթեմատիկական կամ բնագիտական այլ առարկաներից խնդիրներ:
Կամ հստակ չգիտենք ժամանակաձևը ճիշտ կիրառեցինք, թե ոչ:
Արհեստական բանականության որոշ գործիքներ լուծում են ամենաբարդ խնդիրները, մնում է միայն ճիշտ ձևով հարցնել:
Նյութը բացատրել երեխային կամ ուսանողին համապատասխան
Քիչ չեն դեպքերը, երբ հստակ գիտենք նյութը, սակայն դժվարանում ենք այնպիսի ձևով մատուցել, որ աշակերտները կամ ուսանողները կարողանան ընկալել:
Արհեստական բանականությունը օգնում է նյութը բացատրել այնպիսի եղանակներով, որ անգամ 8 տարեկան փոքրիկը հասկանա:
Դասերը դարձնել ավելի արդյունավետ ու հետաքրքիր
Մեր ժամանակներում դժվար է հետաքրքել երեխաներին: Պատմեք ԱԲ-ին, թե կոնկրետ ինչ խնդիրներ ունեք դասի կազմակերպման հարցում. գուցե ցանկանում եք ուսանողները ավելի հետաքրքված լինեն դասի ժամանակ, չհոգնեն, լինեն մոտիվացված ու մեծ հետաքրքրությամբ կատարեն տնայինները և այլն...
Հնչում է հիանալի, այնպես չէ՞։
Եվ ամենակարևորը՝դուք կարիք չունեք տեխնիկական հմտություններ ունենալու՝ սկսելու համար։
Ներկայացնում ենք «Արհեստական բանականությունը դասավանդողների համար»դասընթացը՝ Ձեր ուղեցույցը ԱԲ-ով դասավանդմանը:
Այս դասընթացը հատուկ նախատեսված է այն ուսուցիչների համար, ովքեր ցանկանում են ավելի արդյունավետ դասավանդել՝ օգտագործելով ԱԲ։
Արդյունքում կիմանաք՝
Ինչպես ճիշտ օգտվել ԱԲ գործիքներից՝ որակյալ նյութեր ստեղծելու համար
Ինչպես գրել ճիշտ հրահանգներ (պրոմպտներ)՝ ԱԲ-ից ստանալու այն, ինչ ձեզ անհրաժեշտ է
Ինչպես ԱԲ-ը ներառել ձեր դասավանդման գործընթացում՝ աշխատանքը հեշտացնելու համար
Դասավանդողի մասին

Արհեստական բանականությունը հեղափոխում է դասավանդման գործընթացը։
Դասավանդելով համալսարանում 5 տարի, ապա ղեկավարելով իմ կրթական կենտրոնը հասկացա, որ դասավանդման ավանդական մեթոդները այլևս չեն բավականացնում:
Մեր կենտրոնում կիրառում ենք դասավանդման նորագույն մեթոդներ, որոնք թեթևացնում են ուսուցչի աշխատանքը ու բարձրացնում դասերի արդյունավետությունը: Այս ամենը շնորհիվ արհեստական բանականության գործիքների ճիշտ կիրառման:
Ուզում եմ իմ գիտելինքերը ու փորձը փոխանցել ձեզ ցույց տալու, թե ինչպես կարելի է ավելի քիչ ժամանակ ծախսել ու ստանալ ավելի մեծ արդյունք: Դասընթացը ոչ թե պարզապես տեխնոլոգիայի մասին է, այլ այն մասին, թե ինչպես AI-ը կարող է դառնալ ձեր փոքրիկ խելացի օգնականը դասավանդման մեջ:
Իսկ Դուք Պատրա՞ստ Եք Թեթևացնել Ձեր Աշխատանքը Եվ Մտնել Դասավանդման Նոր Դարաշրջան
Արհեստական բանականությունն արդեն փոխում է կրթական աշխարհը, և դուք կարող եք լինել նրանցից, ովքեր դա օգտագործում են ի շահ իրենց։ Այս դասընթացից հետո դուք ավելի արագ ու արդյունավետ կստեղծեք դասեր, կխնայեք ձեր ժամանակը, և ամենակարևորը՝ ուսուցման գործընթացը կդառնա ավելի հետաքրքիր ու դինամիկ։